Սենոր Հասրաթյանը գրել է.
Անտերության ուրվականն, ասես, թափառում է այսօրվա Հայոց աշխարհով մեկ: Ամենուր անորոշություն է ու հուսահատ տրամադրությունների խառնաշփոթ: Իշխանություններից լքված անձինք շարունակ սպասում են որևէ հրաշքի…
Հրաշք, որը կբացի որոշակիության տանող, թեկուզ, մի փոքր արահետ: Սակայն օրը տակավին սկսվում և ավարտվում է մարդկանց սպասումներին հակառակ: Առավել ծանր է նրանց վիճակը, ովքեր կորցրել են ոչ միայն զավակ և հարազատ, այլև տուն ու տեղ…
Նրանք այլևս անզոր են զսպելու այն սարսափելի ցш վը, որն օրնիբուն հետապնդում է նրանց… Իրավիճակը փոխելու ելքը միայն մեկն է՝ վերջապես ժողովրդով գիտակցել այն մարդու անկարողությունը, որն այսօր ներկայանում է որպես ազգի առաջնորդ, սակայն եղել և մնում է,
թերևս, իմ կարծիքով, այդ ազգին գիտակցաբար կп րծանման տանող անուղղելի… Հ. գ. -Առանց շատ-շատ արժեքների ՀՀ-ն կարող է ապրել, սակայն առանց Արցախի՝ Հայաստանն անօդ տարածություն է: Մի մոռացեք, որ ապրելու համար շնչելը պարտադիր անհրաժեշտություն է…