Ստյոպա Սաֆարյանը գրել է.
Իսկ Մոսին գրեթե ասում էր, թե իրեն Աննա Հակոբյանը չի թողել պաշտպանել Արցախը… Իսկ Սամվել Բաբայանը այլ բան է պատմում… Սամվել Բաբայան. Հարավային գծի ձախողման մասին Հարավում հակառակորդը ինից-տասնմեկ կմ ճեղքելուց հետո ընդհանուր
ռш զմաճակատի գիծը 270 կմ-ից դարձրեց 470 կմ։ Մենք էլ չունեինք ռեսուրսները, որ բերանը փակեինք։ Ես հարավում առաջարկում եմ ստեղծել հրամանատարական կետ և առաջարկում, որ Մոսին [Մովսես Հակոբյանը, ՊԲ հրամանատար — 2007-15; ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ — 2016-18; 2019-20 ՊՆ ռш զմական վերահսկողական ծառայության պետ] գնա էդ ուղղությամբ։
Հետագայում ինքն ասաց, որ անձնական խնդիրներից ելնելով՝ չի արել այդ։ Էդ մարդը եղել է շտաբի պետ, 1-ին, 2-րդ, 5-րդ կորպուսին, զորամասերի սպայակազմին ինքն է ճանաչում, ես չեմ ճանաչում։ 2 տարի առաջ ինքն է եղել։ Գեներալ-գնդապետն ասում է՝ ես անձնական հին խնդիր ունեմ, չեմ գնում։ Այժմ հասկանանք ինչո՞ւ չի գնում՝ իր զորքը, իր նշանակած անձինք, հնարավորությունները, ունակությունները գիտի։ Մարդը այդ կոչումի տակ հրաժարվում է այդ հրամանը իրագործելուց։
Այժմ ես հարց եմ տալիս՝ եթե ՊԲ 8 տարվա հրամանատարը, 4 տարվա շտաբի պետը հրաժարվում է կատարել իրենից կախված խնդիրը, ապա կրտսեր սպայից, գնդի հրամանատարից ի՞նչ եք պահանջում։ Նրանք էլ են հրաժարվել, այս իրավիճակը ստեղծվել է այս հրաժարվելուց։ Ու այդ մարդուն ոչ մի պш տիժ չկա՝ «չեմ ուզել ու վերջ»։ Գեներալ մարդ, պատմում է՝ «Իսկանդեր»-ով այստեղ խփեցին,այնտեղ խփեցին կամ մեկը եկավ շտաբ, ես սա ասեցի և այլն։