Վահագն Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որտեղ մասնավորապես ասվում է հետևյալը.
Սամվել Բաբայանի երեկվա հարցազրույցում հատկապես հետաքրքիր էին Ջաբրաիլում հակագրոհի, «դուգա» սարքելու փորձի մանրամասները։
Փորձը, ինչպես գիտեք, ձախողվել է, և հենց այդ ձախողումն է շատերի կարծիքով մեր պարտության մեխը։ Հաջողեր փորձը, երևի թե հաղթեինք։ Բաբայանն ասում է , որ բրիգադների մեկը պարզապես կանգնել է և առաջ չի գնացել, տանկերը
պարզապես թողնվել են դաշտում հենց այնպես, այնինչ եղել է և հարձակման հր ետանային ապահովում, և անհրաժեշտ մնացած ամեն բան։ Հատկանշական է նաև Բաբայանի միտքը, որ եղել են կոնկրետ խմբեր ,
որոնք շրջել են պաշտպանական գծերում ու համոզել, որ «սա մեր կռ իվը չի , սաղ ծախած ա, գնացեք»։ Առաջնային կարևորության հարց եմ համարում այս և մի քանի ուրիշ առանցքային դրվագների հանգամանքները պարզելը և հանրությանը ներկայացնելը։