Մեկնաբան Դավիթ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Դժվար է չկորցնել ինքնատիրապետումդ, ինչ մասնագետ էլ լինես, երբ աչքիդ առաջ երկիրդ յուրաքանչյուր օր ֆիզիկապես փոքրանում է, բարոյալքվում և հյուծվում,
հայրենազրկվում ես, քո և զավակներիդ ապագան աչքիդ առաջ փլուզվում է, հնարավոր յուրաքանչյուր ձևով պետությունդ (կամ ինչ որ նրանից մնացել է) նվաստացնում են, հետևողականորեն ոչնչացնում արժանապատիվ ապրելու մնացորդը, խեղանդամ դարձնում հոգիդ․․․ Ես այլևս երբևէ չեմ կարող հանգիստ ապրել,
ոմանց պես ձևացնել, թե ամեն բան կվերականգնվի, մեր կյանքն առաջվանը կլինի։ Էլ երբևէ ոչինչ առաջվանը չի լինի։ Իմ մեջ միշտ սրբազան վ րեժի զգացում է լինելու, մի՜շտ, և դա փոխանցելու եմ ապագա զավակներիս․․․ Հավաքական անզորության զգացումը, տա Աստված, կհաղթահարվի, սակայն մեծ վերակառուցումից հետո ոչ մեկը չի խուսափելու պատասխանատվությունից
և դш տաստանից, նույնիսկ այս ամենին լռելյայն համաձայնողները և պետությանը դш վաճանած և խառնամբոխի խոսափող դարձած ինտելեկտուալները․․․ Բոլոր մեղսակիցները պատասխան են տալու՝ հականե-հանվանե, բոլո՛րը, և ես ամեն բան անելու եմ դրա համար․․․