Մարդ պետք է կույր լինի կամ հոգեկան հիվանդ, որ չխոստովանի, թե՜ ի՞նչ փոփոխություններ են եղել մեր պետության կյանքում Նիկոլի կառավարման ժամանակ․ Ծերուն Թադևոսյան: ՀԱՄՄ նախագահ Ծերուն Թադևոսյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է. Ես Նիկոլին անձամբ չեմ ճանաչում, անգամ մոտիկից չեմ էլ տեսել։
Մարդ պետք է կույր լինի կամ հոգեկան հիվանդ, որ չխոստովանի, թե՜ ի՞նչ փոփոխություններ են եղել Հայաստանի կյանքում նրա կառավարման տարիներին։ Եթե Նիկոլը սրանից հետո ոչ մի բան էլ չանի, ապա արածը բավական է նրան համահայկական հերոսի կոչմանը արժանացնելու համար։
ՀՀ հպարտ քաղաքացիներ, Նիկոլը հետ է բերել Ձեր հպարտ լինելու իրավունքը, օգտվեք այդ իրավունքից ու հայ կոչվելու հպարտությունից։ ՀՀ-ում եւ արտերկրում չկա մի ազնիվ մարդ, ով կքննադատի մեր վաչապետին՝ Նիկոլ Փաշինյանին։ Բոլոր ազնիվ ու անշահախնդիր մարդիկ տեսնում են, թե ինչ է կատարվել Հայաստանում այս 2,5 տարվա ընթացքում,
սկսած բանակից, ճանապարհաշինությունից, որդեկո րույս մայրերի հանդեպ վերաբերմունքից, աղե տի գոտու շինարարությունից, գյուղացու նկատմամբ վերաբերմունքից մինչև երկրի բազմաբնույթ զարգացումը։ Քննադատողները նրանք են, ովքեր զրկվել են նախկին իշխանությունների լա փամանից։ Յուրաքանչյուր իրեն հարգող հայի պարտականությունն է Հայաստանում ու սփյուռքում, կանգնել Նիկոլի կողքին եւ Աջակցել նրան՝ ապագա փառապանծ ՀՀ-ի կերտման հարցում։