Նման մանկամիտ թեզերով և Վանեցյանի դեմքով էն 16-ը երբեք էլ հաջողոթյան չեն հասնի, քանզի… Տարոն Չախոյանի գրառումը

Տարոն Չախոյանը գրում է.
Մտքի ՏԻՏԱՆԸ: Վանեցյանն ասում է եթե Նիկոլը չէր կարող առանց մш րտերի հանձնել տարածքները և կանգնեցնել պш տերազմը, ապա պետք է հրաժարական տար, լիներ քաղաքական փոփոխություն, ինչը կստիպեր միջազգային մեր գործընկերներին

կանգնեցնել տվյալ պш տերազմը։ Ակունք իմաստության, բա ոնց, Թուրքիան և Ադրբեջանն էլ կնստեին թախտին, կսպասեին բախտին, թե ՀՀ-ում ով կգա իշխանության, որ տեսնեին ինչ կասեր: Բա որ հանկարծ էլի ասեր չէ, չեմ տալիս…

թե՞ կարող է էդքան միամիտ գտնվեին Թե՞ Վանեցյանի կարծիքով մեր միջազգային գործընկերը Թուրքիան էր, կամ Ադրբեջանը։ Իսկ եթե Վանեցյանն ի նկատի ունի ՌԴ-ին, ապա անգամ Լավրովի պլանով տարածքները տալու դիմաց պш տերազմը կանգնեցնելու

Նիկոլի առաջարկին պատասխանը եղել է այն, որ ՌԴ-ն ամեն բան կանի, որ այդ ծրագիրը իրականություն դառնա, բայց չունի նախկին այն լծակները, որոնք հնարավոր կդարձնեին համոզմունք հայտնել, որ այդպես էլ կլինի։ ՀԳ. Այդպիսի մանկամիտ թեզերով ու Վանեցյանի դեմքով էն 16-ը երբեք էլ հաջողոթյան չեն հասնի:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *