Ով ինչ էլ ասի, միևնույն է Նիկոլ Փաշինյանն արեց աներևակայելին… Վասակ Դարբինյանի աննախադեպ ցնցող գրառումը Նիկոլ Փաշինյանի մասին

Ով ինչ էլ ասի՝ Նիկոլ Փաշինյանն արեց աներևակայելին. Կասեցրեց ՀՀ-ի անվերահսկելի դարձած անկումը. Հույս ներշնչեց պարկեշտ անձանց, որ կարելի է ապրել արժանապատիվ: Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում գրել է Վասակ Դարբինյանը: 7 ԽՈՐՀՈՒՐԴ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ Լևոն Տեր-Պետրոսյանը հաջողության հասավ ժողովրդական

(չվարանեմ ասել՝ աննախադեպ) զարթոնքի միջոցով ու ձախողվեց կադրային քաղաքականության մեջ անուղղելի և աններելի վրիպումների և սխալների արդյունքում: Նրա գերխնդիրը փառքն էր: Հանուն պատմության մեջ մնալու՝ նույնիսկ իր եւ հաջորդող սերնդից անիծվելու գնով, զուգահեռաբար՝ սերունդների օրհնանքին արժանանալու նպատակասլացությամբ: Նա չկենտրոնացավ ոչ կրթության, ոչ կոռուպցիայի,

ոչ էլ մշակույթի կամ նույնիսկ որևիցե ենթամշակույթի վրա, համարելով, որ դրանք իրենց հունով կկարգավորվեն,- քանզի սևեռված էր ազատագրական շարժման, հետո՝ պետականության ստեղծման ու զուգահեռ ծավալված պш տերազմի վրա: Ռոբերտ Քոչարյանը ՀՀ-ի առաջնորդ հռչակվեց Լևոն Տեր-Պետրոսյանի մի քանի առանցքային վրիպումների, դրանց ուղեկից թուլության եւ նաև անհաջող

կադրային քաղաքականության հետևանքով, շրջապատվեց պատեհապաշտների բանակով, ռոմանտիկների ուրվականներով, ճանաչվեց ու արհամարհվեց որպես «Հայր մերը» չիմացող տգետ, նաև՝ իբր Հայ առաքելական եկեղեցու հետևորդ և քահանայի որդի, որը, ցավոք, ոչինչ չի հասկացել հավատից, բարությունից, օրհնանքից եւ առհասարակ պարկեշտությունից,- կп րծանվեց ու դեռ շարունակում է կп րծանվել իր աներևակայելի ագահության, մարդկանց ու կենդանիների հանդեպ դш ժանության,

իր մեջ ու իր շուրջը բացասական ահռելի էներգիայի կուտակման պատճառով,- որքան էլ այժմ մտածի, թե վիրուսից է իրեն սպшռ նացող վտшնգը: Սրան հաջորդած Սերժ Սարգսյանը՝ բնածին դանդաղամիտ, նաև՝ շրջահայաց, սակայն անվճռական, իր ապահովությունը գերագնահատող ,- ինչպես և իր նախորդը՝ դարձավ փողի իշխանության գերին, իր շուրջը համախմբեց իր պեսներին ու իրենից կախվածություն ունեցողներին՝ դիրքի կամ ունեցվածքի չափով,

որոնք ընդունակ են առժամանակ բթացնել մարդկանց զգացողությունները աշխարհիկ ժամանցի հանդեպ գայթակղություններով,- ի վերջո կորցրեց ժամանակի, տարածության, նաև՝ գումարի, իշխանության, թռիչքի, փոսի ու բազմաթիվ այլ առանցքային բաների զգացողությունը եւ հեռացավ իր անփառունակ ճակատագիրը վերաիմաստավորելու: Ով ինչ էլ ասի՝ Նիկոլ Փաշինյանն արեց աներևակայելին: Կասեցրեց ՀՀ-ու անվերահսկելի դարձած անկումը:

Հույս ներշնչեց պարկեշտ անձանց, որ կարելի է ապրել արժանապատիվ: Վերադարձրեց ռոմանտիկան, թե աշխարհը կարող է լինել մեր ընկալումներին համապատասխան: և վրիպեց…: Ոչ թե՝ որ անհեռատես է, այլ որ անուղղելի լավատես է: Նիկոլը կարող է պարտվել իր իսկ հաղթանակած դաշտում. ժողովրդավարության, ազատության, արդարության վերականգնման դաշտում: Քանի դեռ չի պարտվել՝ ես պարտավոր եմ ետ պահել նրան պարտությունից, եւ նա պարտավոր է լսել ինձ: Իմ ասածները մի քանի պարզ խորհուրդներ են. 1. ստեղծիր համերաշխության մթնոլորտ. գծիր սահմանը ներկայի ու անցյալի միջև՝

հստակ սահմանելով կանոններ ներկայի ոււ ապագայի համար, անցյալի յուրաքանչյուր իրադարձության հանդեպ ցուցաբերիր բացառիկ ողջամտություն, լայնախոհություն և մեծահոգություն, որ չվաստակես վրիժա ռուի կամ կողմնապահի համբավ, 2. զսպիր զգացմունքներդ. հիշիր՝ դրանք թեև քո հաղթաթուղթն են, բայց զգացմունքը ժամանակի ընթացքում բթանալու հատկություն ունի, հատկապես, եթե այն փոխանցում ես ազգին, որը հաճախ շփոթում է այն բնազդի հետ, իսկ հետին խելքը, ինչպես միշտ, ուշանում է, 3. որոշիր առաջնային անելիքներդ,

հաշվարկիր քայլերդ, ընդ որում, համոզված լինելով, որ դրանք կարող ես որոշել և հաշվարկել միայն դու, 4. ընտրիր թիմ, որի անդամները կլինեն իրազեկ, նաև՝ անկախ, քեզնից ոչ պակաս խելացի, և որոնց հետ խորհրդակցելով՝ կկայացնես որևիցե որոշում: Ոչ մի էական որոշում չհրապարակես՝ առանց այդ թիմի անվերապահ աջակցության: Ոչ մի առարկություն չանտեսես, 5. ստեղծիր իսկապես արդար ու անխո ցելի իրավապահ համակարգ, վերացրու փոխըմբռնման բացակայությունը իրավաբանների եւ շարքային քաղաքացիների միջև, հիշիր, որ դш տական իշխանությունը յուրաքանչյուր վայրկյան կարող է շրջվել քո դեմ,

քանի դեռ այն կրում է սովետական տարիների դրոշմը, 6. մի արձագանքիր ցածրակարգ ինտելեկտի տեր գործիչներին, խառնակիչներին և սш դրիչներին, թող ուրիշները պատասխանեն, 7. առաջնորդվիր միմիայն այս համոզմունքով՝ քո հաջողությունը ՀՀ-ի հաջողությունն է, և քո ձախողումը լինելու է ՀՀ-ի ձախողումը: Հ. Գ. Կոռուպցիայի դեմ պայքարում դու կարող ես պարտվել, դրանից ողբերգություն չսարքես, քանզի շատ ունևորներ, որոնք

ծնվել եւ ապրել են ստորադասի բարդույթով, կաշառքով իրենց հարցերը լուծելով՝ էդ պայքարում քո հաղթանակը համարելու են իրենց պարտությունը: Քանզի սա ամենաառանցքային հարցն է, արդյունքը կարող ես ակնկալել մնացած կետերի պայմանները հաջողությամբ կատարելուց հետո: Նույնիսկ մեկ քայլը մեծագույն ձեռքբերում կլինի ՀՀ-ի ինքնիշխանության ամրապնդման համար:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *