Լրագրող, հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ես բազում անգամ արտահայտել եմ կարծիքս այն մասին, որ առանց վարչապետի հրաժարականի երկրում կայունացման միտումներ երբեք չեն լինելու: Կարող ենք տարբեր կերպ վերաբերվել վարչապետի անձին:

Սակայն արձանագրենք մի անվի ճելի փաստ` երկիրը պш տերազմի հասցրած ու պшտ երազմում պարտված վարչակազմը չի կարող ունենալ իշխելու իրավունք: Դա վերաբերվում է յուրաքանչյուր երկրի: Եվ սա արձանագրողին չի կարելի մեղադրել նախորդ իշխանությունների օգտին քա րոզի մեջ:
Ներկաների հեռացման պшհանջը չի ենթադրում նախկիններին վերադարձնելու հրավերք: Ինձ հաճախ հարցնում են` ո՞վ է այն լավ տղան, որ պետք է կարողանա փոխարինել ներկա վարչապետին: Բայց ես ի՞նչ իրավունք ունեմ այդպիսի հարցերի պատասխանել: Այդ հարցի պատասխանը Սահմանադրությունում փնտրեք: Դեռևս կա խորհրդարանական մեծամասնություն:

Թող տվյալ մեծամասնությունը ընդունի գործադիր իշխանության լիարժեք տшպ ալման ակնհայտ փաստն ու փորձի ձևավորել նոր գործադիր իշխանություն, որը բաղկացած կլինի հիմական քաղաքական ուժերի համար առավել ընդունելի անձանցից: Ի վերջո, ՀՀ-ն խորհրդարանական Հանրապետություն է, և ոչ թե նախագահական: Ինչ ցանկանում եք ասեք, սակայն գոնե ֆորմալ առումով մարդիք
2,5 տարի առաջ ձայն են տվել ոչ թե անձին, այլ կուսակցություններ միավորող դաշինքին: Քանի դեռ այդ դաշինքը շարունակում է վերահսկել խորհրդարանական մանդատների հիսուն տոկոսից ավելին, անձի հարցը իրենց որոշելու հարցն է: Իսկ իմ քաղաքացիական իրավունքն է` պահանջել խորհրդարանական մեծամասնությունից
![]()
այնպիսի գործադիր իշխանության ձևավորում, որը արտացոլում է ներկա քաղաքական իրավիճակի պատկերը և ի զորու է դիմադրել առկա մшրտ ահրավերներին: ու եթե ես կոնկրետ անձին ասում եմ «հեռացիր», դա իմ իրավունքն է: Սակայն դա չի կոչվում, որ ես իրավասու եմ մեկ ուրիշին ասել` «համեցեք»»: