Հարգելի Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, ինչի՞ց եք հիասթափվել… միգուցե նրանից, որ…Մայիս Հայրապետյանի` վարչապետին սատարող խոսքը

Ինչի՞ց եք հիասթափվել, հարգելի ՀՀ քաղաքացիներ… միգուցե նրանից, որ… Մայիս Հայրապետյանի դիպուկ գրառումը
Մայիս Հայրապետյանն ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել. «ինձ համար տարօրինակ են այն անձանց դիրքորոշումները, որոնք աջ ու ձախ հայտարարում են, թե հիասթափվել են….

ինչի՞ց եք հիասթափվել, հարգելի ՀՀ քաղաքացիներ… միգուցե նրանից, որ գրեթե քսան տարի չեք ունեցել խոսքի ազատություն և ամեն ասած ու իրենց դուր չեկած խոսքի համար գլխով եք պատասխան տվել, իսկ այժմ ինչ մտքներովդ անցնում է շտապում եք սոցկայքերում հրապարակել, որ հանկարծ ձեր «փայլատակող մտքերից»

անտեղյակ մարդ չմնա՞… կամ գուցե հոգնել եք այն երևույթից, որ հասարակությունը վերջապես մաքրվել է և ձեր «խղճուկ» մեքենաներով՝ G կլասով ոմն հաստավիզ մանվելիկի դիմացը պատահաբար ընկնելու պատճառով, ձեզ ավտոյից չեն հանի ու այլ հաստավիզների հետ «բիտայով»՝ ձեր մեքենայում նստած ընտանիքի աչքի առջև,

այնքան չեն ծե ծի, որ վերջին շունչներդ փչի, իսկ իրենք իրենց կյանքը կվայելեն…… ասեք իմանանք…. հ.գ. ինչ վերաբերում է սրան բռնեցին, նրան ազատեցին…. դրանք, հավատացեք, մեր երկրի առաջընթացի համար ամենաերկրորդական հարցերն են….. բոլորն էլ անպայման պատախան են տալու իրենց գործած անօրինական քայլերի համար, ժամանակի հարց է և հիասթափության ՀԻՄՔ չէ…..»

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *