Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մեկնել է Մոսկվա։ Այս մասին տեղեկացնում են 2-րդ նախագահի գրասենյակից: Գրասենյակից տեղեկացնում են, որ Քոչարյանը Մոսկվա է մեկնել երեկ՝ դեկտեմբերի 17-ին, եռօրյա մասնավոր այցով:
Այս այցի վերաբերյալ հանրության որոշ շերտերում սկսեցին վարկածներ շրջանառվել, որ Ռոբերտ Քոչարյանի այցի նպատակը կայանում է Ռուաստանի Դաշնության նախահագ Վլադիմիր Պուտինից այսպես ասած <<դաբրո>> ստանալը։
Գարիկ Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որտեղ մասնավորապես ասվում է․
Հերթով մեկնում են Մոսկվա քննություն հանձնելու, միանգամից ասեմ` բոլորդ էլ կտրված եք, մեզ ստր կшպետություն պետք չէ, ինչքան էլ որ վատ վիճակում լինենք, մեջքներս
կոտրված լինի, միեւնեւյն է ոտքի ենք կանգնելու… Չփորձեք ազգի մեջքի հետեւում խաղեր տալ, բախտներդ չփորձեք, թե չէ միանշանակ տակն եք մնալու… Հայաստանը պահելու է իր ինքնիշխանությունը` յուրաքանչյուրս ենք դրանում պատասխանատու: