ՀՐԱՇԱԼԻ ԼՈւՐ. Ավելի քան 70 օր անհայտության մեջ գտնված մեր 6 ժամկետային զինծառայողները վերադարձան Հայրենիք.Հայտնի են անունները

Ավելի քան յոթանասուն օր անհայտության մեջ հերոսաբար մաքառած մեր վեց ժամկետային զինծառայողները րոպեներ առաջ վերադարձան Հայրենիք
«Այսօր թշ նшմու վերահսկողության ներքո անցած տարածքներում իրականացվող որոնողական աշխատանքների շնորհիվ Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների ծառայության,

Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուսական զп րակազմի ու Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ջանքերով ավելի քան յոթանասուն օր անհայտության մեջ հերոսաբար մաքառած մեր վեց ժամկետային զինծառայողները րոպեներ առաջ վերադարձան Հայրենիք՝ այս ծանր օրերին ուրախություն

պատճառելով ամենքիս: Այս կարևոր հաջողության համար իմ երախտագիտությունն եմ հայտնում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, ում անմիջական ջանքերի շնորհիվ ինտենսիվ կերպով շարունակվում են անհայտ կորածների որոնողական և, զп հվածների шճ յունների վերադարձման աշխատանքները: Իմ առանձնահատուկ երախտագիտությունն եմ հայտնում նաև ԱՀ-ում ռուսական խաղաղապահ

առաքելությունն իրականացնող զп րակազմի հրամանատար Ռուստամ Մուրադովին, տղաների գտնվելու վայրը ուղեկցած Արթուր Ավագյանին, ինչպես նաև Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության ողջ անձնակազմին, որոնց կատարած հերոսական աշխատանքին դեռ առիթ եմ ունենալու անդրադառնալու: Ստորև հրապարակում եմ մեր փրկված 6 հայրենակիցների անուն-ազգանունները, որոնց մասին արդեն

պատշաճ կերպով տեղեկացված են հարազատները. Սահակյան Դավիթ Գեղամի, Ստեփանյան Նիկոլայ Սեյրանի Հարությունյան Արթուր Գարիկի, Արմաղանյան Արման Արշակի, Թումանյան Ռուսլան Սարգիսի, Այվազյան Արսեն Կարենի
Այս պահին մեկնում եմ նրանց դիմավորելու: Տեսանյութը՝ քիչ անց»:
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյան

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *