Մենք՝ տավուշեցիներս, շուրջ 30 տարի է՝ ապրում ենք ազերու հարևանությամբ… Սյունեցիներ ջան, ձեր տներում ամուր կմնաք, զինվորին մենակ չթողնեք։ Դժվար է, բայց հետո կհամոզվեք, որ…Օգտատիրոջ ԿԱՐԵՒՈՐ կոչը

Արև Մելքումյանը գրել է. Մենք՝ տավուշեցիներս, արդեն 30 տարի է ապրում ենք ազերու հարևանությամբ։ Քանի՞ անգամ ենք գիշերները բաց աչքերով լուսացրել, գիշերվա հազարին ընտանիքով վազել նկուղ, ծառախիտ, ծեխոտ տարածքները նախընտրել, պատսպարվել,լոկ

գիտենք մենք։ Քանի՞ ընտանիքի քեֆ-ուրախություն է ընդհատվել, կամ անլույս անց կացվել, քանզի ազերիները կրш կել են։ Շատ գյուղերում հուղшր կավորությունների գիշերն է տեղի ունենում, քանզի գեր եզմանները ուղիղ նշան առության տակ են։ Մենք ապրում և արարում ենք ազերներից մի քանի 100 մետր հեռավորության վրա։

Շատ գյուղերում նույնիսկ նրանց դիրքերն է երևում, մինչև իսկ տան ներսից, պատուհանից բացվող տեսարանը նրանց դիրքն է։ Բայց մենք դեռ այստեղ ենք։ Մենք դեռ հարսանիքներ ենք անում, շուքով տարեմուտ դիմավորում և ուսումնական տարվա ավարտ տոնում՝ ի հեճուկս թշ նшմու։ Մենք դեռ պիտի այստեղ մնանք, ծաղկեցնենք մեր սահմանը։ Զինվորի թիկունքը մեծ գյուղն է։

Հուլիսյան կռի վներին մի տատիկ կար, տուն չէր մտնում, ասում էր. «թող րախեքը տընան տըռանն եմ, վըր վախըն վըչ»։ Սյունեցիներ ջան, ձեր տներում ամուր կմնաք, ձեր գյուղերը կմեծացնեք, զինվորին մենակ չթողնեք։ Դժվար է, բայց հետո կհամոզվեք, որ ամենախաղաղ տեղը ձեր և մեր սահմանն է։
Սահմանից աշխարհին անսահման խաղաղություն։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *