Նորայր Նորիկյանը գրել է.
Շմայսն ու Լիցկան հրապարակավ պահանջում են ներկայիս իշխանության հրաժարականը։ Մնացած շմայսներն ու լիցկաները թաքուն կերպով հնարավոր ու անհնար յուրաքանչյուր միջոցներով փորձում են աջակցել վերջիններիս, իսկ հրապարակում հայտնված հայտնի քաղաքական ուժերի ներկայացուցիչները

նեղանում են, որ ազգը դուրս չի գալիս փողոց և չի աջակցում իրենց։ Մի օր մեր ժողովուրդն իսկապես դուրս է գալու և Ձեր բոլորիդ վերջնականապես սրբելու է, մաքրելու է սև ու սպիտակը։ Ձեր անփառունակ գործունեությամբ Դուք չեք էլ գիտակցում, որ օրեցօր առավել եք ուժեղացնում Նիկոլին և ավելի մշուշոտ դարձնում արտահերթ խորհրդարանական
ընտրություններ անցկացնելու հնարավորությունը։ 1 անգամ էլ ասեմ՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության գոյությունը Ձեր տապալված գործունեության հետևանքն է։ Իսկ այսօր Դուք ուզում եք վերադառնա՞ք։ Չի՛ լինելու։ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը Ձեր իշխանության տրամաբանական շարունակությունն է։ Եթե այդպես չլիներ, Ձեզանից շատերն այսօր պատասխան տված կլինեին իրենց հանցագործությունների համար։

Յուրաքանչյուր օր երկրպագեք գործող իշխանությանը՝ Ձեր հանդեպ ցուցաբերած այս վերաբերմունքի համար, քանզի վայելում եք տարիներ շարունակ արտոնյալ պայմաններում Ձեր կուտակած հարստությունը։ Հա Ի դեպ, այսպես հնարավոր է միայն այն դեպքում, երբ իշխանությունը կամ թուլակամ է կամ
Դուք այդպես էիք պայմանավորվել։ Եվ եթե ձեզ թվում է, որ Արցախի աղետի համար Ձեզանից պատասխան չի պահանջվելու` չարաչար սխալվում եք։ Այնուամենայնի՛վ, ոչ մի իշխանություն չի կարող հավերժ լինել, սակայն թույլ տալ, որ նախկին համակարգը վերադառնա, անհնար է։ ՀՀ-ում քաղաքական

խաղի կանոնները պիտի թելադրեն ու համապատասխան քաղաքական օրակարգ ձևավորեն այն անձինք և ուժերը, ավելին՝ ՀՀ-ի հաջորդ իշխանությունը պետք է լինեն նրանք, ովքեր որևիցե աղերս չեն ունեցել և չունեն նախկին քրեաօլիգարխիկ համակարգի հետ
Շարժվելու ենք առաջ։