Այժմ ինչպես բնութագրել` տգիտություն, թե դш վաճանություն… 2010 թվականին ընդունված օրենքն է, որտեղ սևը սպիտակի վրա գրված է…
Լևոն Գալստյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որտեղ մասնավորապես ասվում է հետևյալը.

Պարզ է դառնում մեր «փառապանծ» պետական մարմինների ընդունած օրենքներում գրված է, որ ՀՀ Սյունիքի մարզի սահմանագիծը համընկնում է Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի հետ ։ 2010-ի հունիս ամսի 24-ին ընդունված օրենքն է, որտեղ սևը սպիտակի վրա գրված է. ԿԱՊԱՆ- ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆ
(ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ) «Դ»- «Ե» հատվածով սահմանագիծը համընկնում է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի հետ ։ Եվ այդպես է գրված բոլոր այն բնակավայրերի

համար, որոնք արևելքից սահմանակից են ազատագրված Քաշաթաղի շրջանին ։ Փաստորեն այս օրենքը գրողներն և ընդունողները համարում են, որ ազատագրված տարածքները պատկանում են Ադրբեջանին։
Առավել մանրամասն տեսանյութում.