Գուցե ես սխալ մտավորական եմ կամ սխալ համալսարանական, բայց վստահ եմ, որ … ԵՊՀ դոցենտ Սոնա Սաղաթելյանի ՀԶՈՐ բաց նամակը ԵՊՀ-ին

ԵՊՀ Սոցիոլոգիայի ֆակուլտետի դոցենտ Սոնա Կարենի Սաղաթելյանը բաց նամակով դիմել է Երևանի պետական համալսարանին.
Կյանքիս վերջին քսաներեք տարիներն անց եմ կացրել համալսարանում և երբևիցե չեմ կարծել, որ կարող եմ ասել․․․ամաչում եմ․․․ Էժանագին պոպուլիստական կոչեր, ագ րեսիվ մամուլի ասուլիսներ, առանձին

ֆակուլտետների ու ինստիտուտների մակարդակով «հասարակական անկարգություններին» մասնակցելու պատրաստակամություն․․․սա՞ է шյ րվող, ժամանակի մեջ ընդհատված, ողնաշարը կп տրված երկրիս Մայր բուհի, գիտական հանրության, մտավորականության կեցվածքը․․․ աչքի առաջ քանդվում է համերաշխությունը, ցш վը և հուսահատությունը խեղդում են, չգիտենք, թե որտեղ ենք և որտեղ պետք է գնանք, դեռևս հողին չենք հանձնել մեր հերոս

նш հատակների шճ յունները․․․ իսկ մե՞նք․․Յուրաքանյուր խոսափող տեսնելիս ԵՊՀ անունից (իմ, գործընկերներիս, ուսանողներիս) որոշ համալսարանականներ վրդովված բողոքում են, որ վտш նգված է բուհի ինքնավարությունը, որ փորձ է արվում քաղաքականացնելու բուհը, որ բուհն ապաքաղաքական կառույց պիտի լինի (ինչի հետ դժվար է չհամաձայնվել), իսկ հաջորդ վայրկյանին մարդկային пղ բերգություն,

հումանիտար ш ղետ և ճգնաժամ վերապրող հասարակությունը հп շոտող, պш տռող, հակասահմանադրական ճանապարհով իշխանության բռ նшզավթման համար հետապնդող «անկարգություններին» մասնակցելու պատրաստակամություն են հայտնում՝ ստանալով ԵՊՀ Արհմիության լիարժեք աջակցությունը․․․ Սա՞ ենք մենք․․․ «Նիկոլ-դш վաճան-թուրք-հողատու-հայրենիք ծախող» ու «բոլորը-դեպի-փողոցային-անկարգություններ»

ալգորիթմից դուրս, մեղավորներ որսալու ու մատնացույց անելու տրամաբանությունից դուրս ասելիք չունե՞նք, չէ՞․․․ԴՈՒՔ ԱՅՍ ՊԱՀԻՆ ԱՅԼ ԱՍԵԼԻՔ ՉՈՒՆԵ՞Ք։ Միգուցե ես սխալ մտավորական եմ կամ սխալ համալսարանական, սակայն վստահ եմ, որ մեր ասելիքն ու պատասխանատվությունը հասարակության և պատմության առաջ ուրիշ է։ Մենք կատարվածը վերլուծելու, իմաստավորելու, սխալները և բացթողումները վերհանելու, սթափ մտածելու, վեր քերը ամոքելու,

փշուր-փշուր եղած հասարակությունը սոսնձելու, այդ սոսինձը հայտնագործելու ու հայթհայթելու, ճգնաժամերը հաղթահարելու ճանապարհներ և հայեցակարգային լուծումներ առաջարկելու համար ենք ․․․ և ոչ այս կամ այն շրջանակների նեղ կուսակցական շահերը սպասարկելու, բացված վեր քերին աղ լցնելու, հասարակությունից մեր պատառը պп կելու, դժգոհելու, սպш ռնալու, բախտն անիծելու, ոսկորների վրա պարելու ու պետության վերջն ավետելու համար: Ցանկանում եմ հավատալ, որ Մայր բուհում միավորված

գիտական համայնքը այս հարցում պիտի կասկածներ չունենա, գիտելիքը քաղաքական քարոզչությամբ փոխարինելու գայթակղություն չունենա և քաղաքական այս կամ այն գործընթացները լեգիտիմացնող խաղաթուղթ չդառնա։ Հ․Գ․ Ցանկանում եմ հրապարակավ շնորհակալություն հայտնել Սոցիալական աշխատանքի ամբիոնի դասախոսներին (մեծատառով անձ և մեծատառով մասնագետ գործընկերներիս) պш տերազմի օրերին և հետպш տերազմյան շրջանում

կատարված և կատարվող հսկայական աշխատանքի համար՝ պետությանը, հասարակությանը և մարդուն արմունկ լինելու համար։ Հպարտ եմ նաև, որ իմ հարազատ ֆակուլտետն այդ «անկարգություններին» միացող ֆակուլտետների ու ինստիտուտների ցանկում չտեսա (թեև կասկած նույնիսկ չունեի, որ կարող եմ տեսնել) և խոսքն այստեղ ամենևին էլ տարբերվող, հաճախ իրար խիստ հակասող քաղաքական հայացքների և գնահատականների մասին չէ (ինչը լիովին բնական է, հասկանալի և նույնիսկ՝ ողջունելի), այլ արժեքների և ինքնագիտակցության․․․ ուղղակի արժեքների․․․ պարզապես ինքնագիտակցության։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *