Որդիս էլ էր այդտեղ, անհետ կորած է։ Կարո՞ղ է՝ ճանաչում ես»։ Տղան զննեց նկարը, վերցրեց հեռախոսը, ձեռքերը դողում էին. Պատասխանեց… Պատմություն, որն անհնար է կարդալ առանց արցունքների

Կարինե Հարությունյանը գրել է.
Մուրացանի հոսպիտալի մոտից մի տղա է ավտոբուսը կանգնեցնում։ ֊Կիլիկիա ավտոկայան հասնո՞ւմ եք,֊հարցնում է երիտասարդը։ ֊Հա, նստիր,֊ ասում է վարորդը ու քթի տակ խոսում, թե՝ 2 մետր վերև է կանգառը,

տնաշեն։ Էդ պահին մի կին շատ արագ և կտրուկ վեր է կենում տեղից, հուզված ձայնով ասում, թե՝ նստիր որդիս, նստիր։ Անհարմար զգալով, սակայն ավելորդ ուշադրություն չգրավելու համար տղան նստում է։ Արդեն ուշ էր՝ բոլորս տղային ենք նայում. աջ ձեռքը արմունկից վերև կտրված էր…

Վարորդն էլ է շրջվում, տեսնում տղային և ատամների արանքից մեղավոր ձայնով լսվում է.»Ես քո ցավը տանեմ»։ Մտքերով ընկած գնում ենք։ Տղայի գլխավերևում կանգնած կինը չի դիմանում ու հարցնում է, թե պш տերազմի ժամանա՞կ է ձեռքը կորցրել։ Տղան գլխով է անում.»Հա»։ ֊Բա որտե՞ղ ես եղել էդ օրերին տղաս,֊հարցնում է տիկինը և ինքնըստինքյան սկսում շոյել

տղայի գլուխը։ ֊Հադրութում էի, որ սկսվեց, հետո տեղափոխեցին Ջաբրայիլ,֊պատասխանում է տղան։
Կինը հեկեկում է, բոլորս մեզ անպետք ենք զգում, էդ տեսարանին ներկա լինելով փոքրանում֊մժեղ ենք դառնում։ Կինը հավաքում է իրեն, հեռախոսը հանում և տղային ինչ֊որ լուսանկար է ցույց տալիս, հեկեկոցի միջից հազիվ արտասանում.»Տղաս էլ է այդտեղ եղել։

Անհետ կորած է։ Կարո՞ղ է՝ տեսել ես, ճանաչում ես»։ Տղան ուշադիր զննում է նկարը, հեռախոսը վերցնում է տիկնոջ ձեռքից։ Ձեռքերը դողում են, թվում է՝ հեռախոսը այժմ կընկնի։ Բոլորս շունչներս պահած սպասում ենք, նույնիսկ վարորդը կարմիրը կանաչի փոխված

լույսի տակ կանգնել֊մնացել է ու 4 կողմից մեքենաները սիգնալ է, որ տալիս են։ Չէ, կներեք… Կներեք, սակայն չեմ ճանաչում, չեմ տեսել իրեն։ Կներեք հա,֊դողդղացող ձայնով ասում է տղան և արցունքները մեզնից թաքցնելու նպատակով 1-ին իսկ կանգառում իջնում։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *