Ռեգինա Պրազյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
Դադիվանքի տերտերը պարզվում է խաբե՞ց հավատացյալներին և հայ ժողովրդին ասելով, որ միշտ Դադիվանքում կլինի։ Չեմ ցանկանում հավատալ, սակայն ինքը Գարեգինի հետ վшն դալաբար կո ղոպտեց Դադիվանքը՝ խաչքարերը տեղահանելով ու Գարեգինին տալով։ Դա իր անձնական որոշումը չէր,
ինչքան էլ փորձեց այդ քայլով բոլորիս աչքը մտնել։ Գարեգին Բ-ի զանգի ու հրամանի հետևանքն էր։ Գարեգին Բ-ն, եթե պիղծ նպատակ չունենար խաչքարերը հանել չէր տա, թե չէ ինչ է կոչվում վանքից լոկ հինավուրց խաչքարեր փրկել, այն էլ այնժամ, երբ Դադիվանքը ռուս խաղաղապահները իրենց հովանու ներքո առան, և այնտեղ մշտական հոգևորականների խմբեր կան ու ռուս խաղաղապահներ։
Գարեգին Բ-ն այդ խաչքարերը կարծում եմ երբևէ չի վերադարձնի Դադիվանք։ Մի քանի տարի հետո Սոթբիի կամ Քրիստիի աճուրդներում կվաճառվեն դրանք այնպես ինչպես վաճառվել են անթիվ պատմական հնություններ և եզակի նմուշներ հենց Գարեգին Բ-ի կողմից։ Խաչքարերի դիմաց տերտերը եկավ Հայաստան, իբր կարճ ժամանակով, իբր բուժման համար։
Սակայն մենք տեսանք գալու պատճառը այդ «ազնվագույն» և Դադիվանք պաշտողի։ Տեսանք՝ իրականում ինչ համերգներ էր տալիս հրապարակում 18+ի համար։ Իսկ այժմ գարեգինը կարգալույծ անելու, ֆիզիկական հաշվեհարդար տեսնելու սպшռ նալիքով հոգևորականների խմբեր է ուղարկում Դադիվանք հերթապահության։ Իմիջայլոց
հավասարության սկզբունքը չպահելով։ Կան խեղճ հոգևորական միաբաններ, որոնց արդեն երկրորդ և երրորդ անգամ է ուղարկում, կան նաև խորամանկ աղվեսներ հոգևորականի սքեմի տակ թաքնված, որոնց Գարեգին Բ-ն չի ուղարկել և չի ուղարկելու։
Գարեգին Բ-ն, ում ուզում էր թողեց լքեն իրենց եկեղեցական ծառայության վայրը, հիմա սպшռ նում է կարգալույծ անել բոլորին ովքեր կհամարձակվեն մտածել Արցախի թեմից տեղափոխվելու վերաբերյալ։ Իմիջայլոց եկեղեցական
օրենքով Դադիվանքի տերտերը Երևան քաղաքում ելույթ ունենալու իրավունք չուներ այնքանով, որքանով որ Միաքայել Աջապահյանը Երևանի տարածքում հանրահավաքի մասնակցելու իրավունք չուներ։ Քանզի Երևանը Շիրակի թեմ չէ, կապ չունի որ հարցը ազգային է կամ համահայկական ըստ իրենց։ Երևան քաղաքում կա թեմ և Միքայելն իրավունք չունի ելույթներ ունենալ տվյալ թեմի տարածքում։ Իմիջայլոց նախկինում հենց Միքայելը զերծ էր մնում Երևանի տարածքում կամ իր թեմից դուրս այլ վայրում ելույթ ունենալուց, անգամ կարծիք չէր հայտնում, պնդելով որ դա իր իշխանության տարածքը չէ։
Իսկ հանրահավաքին մասնակցելով հորդորում է ժողովրդին, որի առաջնորդը չէ ի պաշտոնե։ Թողնենք դեռ այն հարցը, որ իր հարազատ Շիրակում էլ Միքայելի ընդդիմադիր կեցվածքը նուրբ ասած չեն ողջունում։ Իսկ տվյալ թեմային անդրադարձ կատարեցի լոկ նրա համար, որ չմոռանաք խաչքարերի լինելն ու չլինելը ստուգել Մայր Աթոռի Գարեգին Բ-ի դուրս վռնդվելուց հետո։ Այսինքն հաշված օրեր են մնացել։ Ես Ինքս եմ ԱԱԾ-ին փոխանցելու ցուցակը, թե ինչը ոնց է ծախվել ու որ մի Ասողիկի և Եզրասի մասնակցությամբ և ինչ ճանապարհով։ Ես սխեման կներկայացնեմ դրանց հшն ցագործ մшֆ իայի և մնացածը ձեր վրա!!! #Ասում_էի_մի_բզբզացեք