Պարգև Օհանյանը գրել է. Խախտելով քաղաքական, նույնիսկ, իրավաբանական թեմաներով«լռությանս ուխտը», ստեղծված արտաքին ու ներքին քաղաքական,ազգային-քաղաքացիական ճգնաժամից դուրս գալու նպագակով նախ՝
կարծում եմ,որ Նիկոլի հրաժարականը ներկա պահին նպատակահարմար չէ,ավելին, վտш նգավոր է՝ հետևյալ պատճառներով.
ա/ զի նшդադարը հեղհեղուկ, սաղմնային վիճակում է. թուրքիան, իսլամիստ ահш բեկիչները ոչ միայն չեն հեռացել, այլ նաև նոր զп րքեր և ռш զմական տեխնիկա են բերում հակամш րտության գոտի. պш տերազմը չի վերջացել ու Թուրքիային նոր առիթ է անհրաճեժտ այն վերսկսելու համար, որն այս անգամ իսկապես шղ ետալի հետևանքներ կարող է ունենալ; Զինш դադարի հայտարարությունը ստորագրողի

հեռացումը ու նոր վարչապետի մի անզգույշ խոսքը, ստորագրությունից հրաժարվելու, ստորագրությունը հետ կանչելու կամ այլ ձևակերպմամբ կդառնա այդ առիթը…Հույսը դնել խաղաղապահների վրա,ոչ թե միամտություն կլինի,այլ հիմարություն,քանզի մենք՝ Հայաստանն է,փաստորեն և իրավաբանորեն, հրաժարվելու եռակողմ հայտարարությունից,խաղաղապահներին զրկելով հայտարարության հիման
վրա իրենց տրված առաքելությունից, մшնդատից… բ/ Վարչապետի հրաժարականը սկիզբ է դնելու իրավական մի գործընթացի,որը միանշանակ չէ,որ ընդդիմության և ժողովրդի մի ստվար զանգվածի համար սպասելի արդյունքի է բերելու… /Հրաժարական ներկայացնելու դեպքում,հրաժարական պարտավոր է տալ նաև կառավարությունը,որից 7-նօրյա ժամկետում Ազգային Ժողովի խմբակցությունները

վարչապետի թեկնածու են առաջադրում. չընտրվելու դեպքում կրկին 7 օր հետո անցկացվում է նոր ընտրություն. Նորից չընտրվելու դեպքում ԱԺ-ն իրավունքի ուժով արձակվում է. արձակվելուց հետո երեսուն-քառասունհինգ օրվա ընթացքում անցկացվում է Ազգային Ժողովի նոր ընտրություններ,որից հետո ընտրվում է նոր վարչապետ,ձևավորվում է կառավարություն…/ Առաջարկում եմ՝ վարչապետի հրաժարականի փոխարեն պահանջել նոր Ազգային Ժողովի
ընտրություններ,որը կբերի նոր վարչապետի ընտրության…Դրա համար բավարար է վաթսունյոթ պատգամավորի /մեծամասնության/ հրաժարական,որի ժամանակ ԱԺ-ն նիստ անելու իրավազորությունից զրկվում է ՀՀ Սահմանադրության հոդ.102/,առաջանում է իրավաբանական/Դե Յուրե/ ճգ նաժամ,հետևանքը՝ ԱԺ-ն իրավունքի ու ժով պետք է արձակվի…Հանրային ճնշման /պահանջի/ դեպքում,այս հարցում,կարծում եմ, պետք է գալ ազգային համաձայնության և՛ խորհրդարանական ու ոչ խորհրդարանական

ընդդիմադիր ու ժերի, և՛ խորհրդարանական մեծամասնության և անձամբ վարչապետի հետ…Արդյունքում կվերականգնվի ազգային միասնությունը, կշահի պետականությունը, ժողովրդավարությունը և, վերջապես կձևավորվի ազգային միասնության կառավարություն՝ ընտրություններում հաղթող ողջ քաղաքական ուժերի ներկայացվածությամբ… Բայց մինչև այդ ՝Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովն վավերացնում է
Հայտարարության այն կետերը,որոնք բխում են Մինսկի խմբի առաջարկներից և միջազգային իրավունքի սկզբունքներից և մերժում է /չի վավերացնում/ այն կետերը, որոնք չեն բխում Մինսկի խմբի առաջարկած ու Արցախի բնակչության ինքնորոշման,կյանքի ու միջազգային և մարդու իրավունքների համընդհանուր սկզբունքներից: Դա հիմք կլինի տարբեր միջազգային ատյաններում,

Հայաստանի և Արցախի համար բարենպաստ բանաձևերի ընդունման,Ադրբեջանի ու Թուրքիայի հանդեպ սանկցիաների կիրառման և,ըստ քաղաքական /ռш զմական/նպատակահարմարության հետագայում դրանք չկատարելու համար: Ի դեպ՝ ՀՀ-ն պш տերազմի կողմ իրավաբանորեն / Դե Յուրե/ չի եղել,հակառակ դեպքում ՀՀ Սահմ.118-րդ հոդվածի համաձայն ՀՀ ԱԺ-ն պш տերազմ հայտարարելու մասին որոշում պետք է ընդուներ…Ուստի և որևիցե տարածք չի կարող հանձնել…Այս մասին Արա Զոհրաբյանը խոսել է…