Ֆեյսբուքյան օգտատեր Արտյոմ Ասիրյանն ֆեյսբուքյան իր էջում գրել է հետևյալը. «Խնդրում եմ չալարել կարդալ.. Երեկ «Փեթակ» առևտրի կենտրոնում էի ՝ 2 տղա երեխա մոտեցան հետո իմացա, որ ախպերներ են փոքրը հազիվ յոթ տարեկան լիներ, մեծը `տասներկու։ Պուճուրը ասումա անձեռոցիկ կառնե՞ք

հարյուր դրամա (շատ անուշ երեխեք էին ես էլ տենց երեխեքի սիրում եմ էտ շրջապատումս սաղ գիտեն)։ Ասեցի հա բալես 10 հատ պետքա տուր, էս ՏՂԵՐՔԸ ուրախությունից խшռնվեցին իրար 10 հատ տվեցին, ասեցի սպասեք տղերք փողը թող մնա, սակայն եկեք 5 հատը հետ տամ 5-ն էլ տանեմ պոստեր տղերքին։ Երեխեքը ուրախության մեջ էին 5 հատը հետ տվեցի հազար դրամնել
հետը շնորհակալություն ասեցին ես էլ իրանց շնորհակալություն հայտնեցի, որ ՏՂԱ են մեծանում ու գնացին: 5 րոպե չանցած հետ եկան բառացի ասելով հետևյալը. Հոպար ջան, որ պոստեր էս տանելու կլինի էս 1000 դրամը հետ տանք քեզ։ Անկեղծ փշшքաղվեցի բարձրաձայն ասում եմ հլե տեսեք ինչ սերունդ ունենք էս ՏՂԵՐՔԸ էս տարիքին լինելով պատրաստ են իրանց վերջին 1000 դրամը տան զինվորի համար,

իսկ դուք եկել եք «Փեթակ» շամպայն ու «զшկուսկի» առնելու սենց շուտ ախպերներիս մոռացաք և էդ պահին ողջ «Փեթակ» կարծես մի հոսանք անցավ էս ՏՂԵՐՔԸ բարոյականության մի մաստեր կլաս ցույց տվին, որը ցш վոք տոնածառ ընտրող մեր հասարակությունը չընկալեց … էս ՏՂԵՐՔԸ իմ հերոսներն են»։