Հեղшփոխությունից ի վեր իրենց ընդդիմություն համարող ուժերը միակ բանը որ լավ են անում ,դա․.. Նարինե Փայլակյանի կոշտ գրառումը

Նարինե Փայլակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Ինչ է ասում «ընդդիմությունը» Հեղափոխությունից ի վեր իրենց ընդդիմություն համարող ուժերը միակ բանը որ լավ են անում ,դա` գիշեր ու զոր «Նիկոլը վատն է » գոռալն է ։ Լավ ,ենթադրենք ժողովրդին համոզեցին որ Նիկոլը վատն է ։

Իսկ դուք լա՞վն եք։ Ես, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի պետք է ձեզ ընտրեմ միայն նրա համար որ Նիկոլը վա՞տն է։ Դուք 2.5 տարի ունեիք որ ապացուցեք ձեր լավը լինելը ,ոչ թե Նիկոլի վատը լինելը ։ Բոլորդ ազատ էիք լավ գործեր անելու ,ժողովրդի աչքը

մտնելու նպատակով։Ձեզ խանգարող չկար։ 16+ի մասին խոսել որպես ընդդիմադիր ուժ հիմարություն է։Սրանք հետպш տերազմյան օրերին իրենց վարքով նույնպես 1 անգամ ապացուցեցին, որ չեն փոխվել և չեն փոխվելու։ Պш տերազմի ընթացքում առավել ևս ոչ մի բա չարեցին։ Ովքե՞ր են դրանց շուրջ հավաքվածները։

Կռ վի դաշտից թռածներն ու Արցախի համար կռվելը անիմաստ համարողները,գողապետության կառկառունները …Ազգին «Ժեխ» համարողները,մինչև կոկորդ կп ռուպցիայի մեջ թш ղվածները։ Այժմ որպես Նիկոլին այլընտրանք ու՞մ ընտրենք ,կամ ի՞նչը։ Իրականում ,մենք ոչ թե իշխանություն փոխելու հարց ունենք ,այլ ընդդիմության։

Հուսով եմ 16-ից ոչ մեկը չի հայտնվի խորհրդարանում ու մենք վերջապես կունենանք ժողովրդի հոգսերով ապրող ,ժողովրդի վիշտն ու ցш վը հարգող , ժողովրդի խնդիրները բարձրաձայնող ընդդիմություն։

Արտահերթին պատրաստվող ու ժերին խորհուրդս է ` Լծվեք գործի ,և ապացուցեք որ դուք լավն եք ,արժանի եք։ Փաշինյանը վատն է, թե` լավը, ժողովուրդը կորոշի։ Մեկին սևացնելով դեռ ոչ մեկ ավելի լավը չի դառել։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *