Տարոն Չախոյանը գրում է. 1) Կատարյալ հիմարություն են այն պնդումները, իբր իշխանությունը վախեցավ փողոց դուրս եկած քաղաքացիներից, դրա համար էլ հայտարարեց արտահերթ ընտրությունների գնալու պատրաստակամության մասին։ Հաշվի առնելով 16+-ի ունեցած հսկայական
ֆինանսական, մարդկային, լրատվական ու կուսակցական ռեսուրսները՝ վերջիններիս չհաջողվեց ազգին փողոց հանել ու հասնել իշխանության հրաժարականին (նայեք այս պահին քանի քաղաքացի կա փողոցում): 2) Պատահական չէ, որ իշխանությունը հենց այս պահին հայտարարեց արտահերթ ընտրությունների
վերաբերյալ, երբ փողոց դուրս եկած ընդդիմության ողնաշարը ջшր դվեց և վերջիններիս անզորութունը բացահայտ դարձավ: 3) Քաղաքական ուժերի՝ արտահերթ ընտրությունների դեմ բпղ ոքը նпն սենս է: Այդ ուժերը կամ անձինք շարունակում են մտածել, որ երկրում իշխանության կարելի է գալ ուրիշ ճանապարհով,
սակայն ոչ ժողովրդի կամարտահայտման: Այն ինչ ՀՀ-ում իշխանությունը պատկանում է ժողովրդին: 4) Հնչում են կարծիքներ, որ իշխանության հետ արտահերթ ընտրությունների շուրջ բանակցելով յուրաքանչյուր ոք և քաղաքական միավոր կկիսի իշխանության հետ պш տերազմի պարտության պատասխանատվությունը: Հիմարություն, նույն տրամաբանությամբ ուրեմն այդ քաղաքական ուժերը չպիտի նաև մասնակցեն արտահերթ ընտրություններին,
ինչը չնայած վատ չի լինի, քանի որ կազատեն ու տեղ կբացեն առավել առողջ դшտողություն ունեցող քաղաքական ուժերի համար։ 5) Արտահերթ ընտրություններ լինելու են, առողջ դшտողություն ունեցող յուրաքանչյուր ոք դա շատ լավ է հասկանում, նաև լավ է հասկանում, որ ազգի կամարտահայտմամբ և արտահերթ պրոցեսներով է միայն հնարավոր հաղթահարել նման ճգնաժամը ։