Արթուր Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Մի խույս տվեք ձեր մեղքի չափաբաժնից՜ Կխոսեմ առավել առարկայական, թող ժողովուրդը տա համապատասխան գնահատական։ Գեներալ –գնդապետ Սեյրան Օհանյան երևի ձեզ թվում է այս ամենը ընդհանրապես առնչություն չունի Հայաստանի Հանրապետության Զինված ՈՒժերում տեղի ունեցած վերջին իրադարձությունների
հետ, բայց ասեմ որ ձեզ հետ համամիտ չեն լինի բազում զինվորականներ և ռազմական վերլուծաբաններ: Ձեր իսկ թեթև ձեռքով՝ -ՀՀ ԶՈՒ մш րտական պատրաստության վարչության պետը է նշանակվել ու երկար տարիներ ծառայել ձեր իսկ անձնական օգտագործման աներձակը։ -Հայաստանի Հանրապետության ԶՈՒ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետ է նշանակվել ու երկար տարիներ ծառայել ձեր իսկ անձնական օգտագործման սանիկը։
-ԼՂՀ ՊԲ ամենամեծ պոտենցիալ ունեցող գնդերից մեկում ,քառասունչորս օրվա պш տերազմից առաջ և պш տերազմի ընթացքում գնդի հրամանատար է եղել ձեր տղան (գաղտնիությունը պահպանելով չեմ մեկնաբանի շատ բաներ , բայ նա ունի հսկայական ներդրում բաքվում անցկացրած զորահանդեսը առավել տպավորիչ լինելու գործում): Այս ցուցակը կարելի է շարունակել շատ երկար, սակայն կրկնեմ օրերս հնչեցրած ձեր միտքը բեմահարթակից, որ պարտության պատճառներից մեկն ել
քավոր, սանիկ, բարեկամ սկզբունքով պաշտոնների նշանակումներն են եղել։ Անխոս ես ձեր հետ համակարծիք եմ՛։ -Ձեր պաշտոնավարման ընթացքում ոչ մի կերպ միջոցներ չձեռնարկվեց սպայական կազմի ճիշտ սերնդափոխության ուղղությամբ։ Ծառայության քսան ու ավելի տարին լրացած սպաները մասսայաբար զորացրվեցին համակարգից։ Այլ պետություններում հակառակ դրան սպաները ջանք չեն խնայում նոր պայմանագրեր կնքելու ու ծառայության ժամկետն ավելացնելու շուրջ։
Դրա պատճառն էր, որ սպաներն ամեն ինչում իրենց խափված էին համարում։ Նույնիսկ բանը հասավ նրան, որ սկսեցիք յուրաքանչյուր պատրվագով ժամկետից շուտ զորացրել, որ սպաներն զրկվեն թոշակից։ -Վազգեն Սարգսյանի անվան ռш զմական ինստիտուտը 1994-ին ունեցել է մոտ հազար դիմորդ երեք հարյուր տեղի համար։ Մինչև ձեր պաշտոնավարումը յուրաքանչյուր տարի ունեցել է մոտավորապես նույն քանակի շրջանավարտներ։
Բայց իհարկե ձեր կողմից սպաների դերի ու հեղինակության ,,բարձրացման,, շատ ճիշտ քաղաքականության շնորհիվ , արդեն երկար տարիներ նույն հաստատությունը տալիս է տարին եռեսունից քառասուն շրջանավարտ։ — Ձեր անունը Հայաստանի Հանրաետության ԶՈՒ պատմության մեջ անշուշտ կգրվի որպես ձեր հետ նույնիսկ չնչին համակարծիք չլինելու,յուրաքանչյուր պատեհ և ոչ պատեհ առիթով, անձնական ամբիցիաներից դրդված կադրային ջш րդ իրականացնողի։
-Ձեր կողմից իր ծառայողական պարտականությունները չափազանց անգրագետ կատարելու հետևանքով հսկայական քանակի զորացրված սպաներ հայցով մտնում են դш տարան և արդեն կան բազում բավարարված հայցեր, որ պետության կողմից ի օգուտ յուրաքանչյուր սպայի բռ նագшնձել մոտ 8 մլն դրամ գումար։ Այդպիսի սպաների թիվը հազարավոր են։
Կարծում եմ լավ ճարտասանությունից զատ ձեր գրագիտությունը կհերիքի բազմապատկել այդ թվերը և հասկանալ թե ինչ վնաս եք պատճառել պետությանը։ Եթե շատ եք զբաղված եղել ձեր ամրոցի ճարտարապետության ու դիզայնի ընտրության աշխատանքներով ու չեք տիրապետել այդ ինֆորմացիան- խնդրեմ իմացեք՛։ -Իհարկե հասարակությունը չի կարող չհիշել, որ ձեր պաշտոնավարման ընթացքում Բանակում ինքնախեղման,
ինքնաս պшնության, սպш նության դեպքերի թիվը հասավ ամենաբարձրին։ Մինչև վերջ էլ չստացանք նորմալ բացատրություն թե ինչն էր դրա պատճառներն։ Անշուշտ այդ դեպքերում էլ կիրառում էիք հզոր ստռш տեգին բնորոշ ձեր ռш զմավարությունը և պատճառաբանում էիք, որ թվի աճն պայմանավորված է նրանով , որ ոչ մի դեպք չի թաքցվում ու ներկայացվում է հանրությանը։ Եվ ոչ մի կանխարգելիչ միջոցառում՛։ -Հանրությունը միշտ անպատասխան դիմում է ձեզ հարցով,-
թէ որտե՞ղից ձեզ նման ահռելի հարստությունը։ Ես այստեղ էլ ,,համակարծիք,, եմ ձեզ հետ , որ պետք չի ցածրանալ հասարակության մակարդակի և պատասխանել ,,պռп վակացիոն,, հարցերին, այն դեպքում որ հասարակությունը այդքան էլ տգետ չի ու գիտի , որ դա տենդեռները թանկ գնով ձեզ շահավետ կազմակերպություններին տրամադրելու, զե նք զի նամթերքի առևտրի մեծ եկամտաբերության, գողանալու․․․․․․․․․․․․․․․․ և շատ ,,ազգանվեր,, այլ գործնեության արդյունք է։
Հիշում եմ, ինչ որ մի առիթով հավատարիմ մնալով ձեր ցինիկ ոճին, հանրությանը լրիվ հիմարի տեղ դնելով, հայտարարեցիք , որ Վահագնի թաղամասի բազմամիլլիոնանոց դղյակը ձերը չի։ Մնացած հարցադրումները կանխելու ու խնդիրներից խույս տալու մш րտավարության փայլուն կարողություններ ցուցադրեցիք։ Անխոս ես հիացած եմ ձեր ,,պռոֆեսիոնալիզմով,,՛։ — քառասունչորս օրվա պш տերազմի ընթացքում Շուշիի թեմաին չեմ ցանկանում անրադառնալ,
լոկ ուզում եմ ձեզ հիշեցնել, որ իրադարձությունների զարգացումներին ներկա գտնված շատ զիծառայողներ են եղել, մի մոռացեք դա՛։ Անամոթաբար հրապարակային ստելով դեռ հւյս ունեք պաշտոն ձեռք գցել՞։ (Լավ այսքան անկշտություն՞։ Գոնե օրինակ վերձրեք Հովհաննես Աբրահամյանից։ — Երեկ այցելեցի Վահագնի թաղամաս, մոտեցա ձեր դղյակին, տեսա որ ներքին հարդարման աշխատանքներն կիսատ են ու ստացա պատասխանը թե ինու էք ձեր ,,պետականամետ,, դրսևորումներով բարձրացել բեմահարթակ- դեռ բազում անելիքներ ունեք
,,հօգուտ,, հայրենիքի։ Նախկին կամ ներկա զինվորականների շտապ ասուլիսներ տալը, իրենցից բոլորի վրա ցեխ շպրտելըուց զատ, բեմահարթակներում ,,Կիսաբաց լուսամուտներ,, հաղորթաշար դիմած քաղաքացու մակարդակի հայտարարություններ հնչեցնելը ինձ հիշեցնում է հայտնի ասացվածքը փայտի ու գող շան մասին։ Համոզված լինելով, որ դուք երբևիցե այդ բարոյական քայլին չեք դիմի, հույսս չեմ կորցնում , որ դուք մի օր կհրաժարվեք Արցախի Հերոս բարձրագույն կոչումից ինչպես Սամվել Բաբայանը , չնայած ամենաքիչ պատճառն այդ քայլի համար ուներ նա։ ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ