Մի շտապեք ուրանալ 2018թվականի զարթոնքը․ այն առայժմ միակ արժեքն է, որը… Նվեր Մնացականյանի մեկ րոպեն ստեղծված իրավիճակի մասին

Ընդունեք այլևս, որ եթե հեղափոխությունը չազատվի ապաշնորհներից, ապա կկատարվի հակառակը՝ ապաշնորհները կօգնեն հեղափոխությունը խժռողներին։ Եթե նույնիսկ դա տեղի ունենա, մեկ է, 2018 թվականին հաստատված ազատության նշաձողը հետ տանել չի լինի։

Դա հասկանում են նույնիսկ պш տերազմի հետացնց ումային փլատ ակների վրա քաղաքական խրախճանքի մասնակիցները։ Կպատկերացնեիք երբևիցե, որ անաշխատ հարստության ճարպում թաթախվածը մի օր կդառնար մի տինգի շարքային շահառու՝ ժամանակին ցուցարար ծե ծողի ու գնդ ակահարողի կողքին,

իսկ կուսակցական բռ նшպետության հպատակն էլ իրավունքի և քաղաքական համոզմունքի երթեր կկառավարի։ Սա չէր ուզածը 2018 թվականին։ Սակայն քանի որ դա խոստովանելը բարձրագույն կամք է պահանջում, առավել հեշտ է անել հակառակը, նզովել ազատությունը բերողներին։ Իսկ դա արդեն ապիկարություն է։ Լավը նա է, որ այն չի տարածվում ձեր երեխաների վրա։ Այնպես որ, բանական հայի երազանքը

նիկոլիզմ մի կոչեք, ոչ էլ ատելության քարոզին չմիացողներին՝ նիկոլական, ինչքան էլ հաշվեհարդարի տենդը հանրային ձևակերպում է ուզում։ Եվ մի շտապեք ուրանալ 2018 թ-ի զարթոնքը․ այն առայժմ միակ արժեքն է, որը պետք է գալու 2021թ-ի անխուսափելի փորձությանը, եթե, իհարկե, որոշում եք ապրել սուտը ճշտից անջատած․․․ Հաջողություն։ Նվեր Մնացականյան: Տեսանյութը դիտեք ստորև՝

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *