Արթուր Դավթյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է՝ «Այո՛, մենք պարտվեցինք, սակայն ամենևին էլ ո՛չ այսօր… Պարտվեցինք այն ժամ, երբ ջութակ նվագողին անվանեցինք ալամեզոն, կրթվածին՝ դոդիկ: Պարտվեցինք, քանզի 7–8–րդ դասարաններից սկսած՝ տղաները ամաչեցին դաս սովորելուց և գրատախտակի մոտ գնալուց, քանզի դասարանի «լավերը»՝
այդ թվում տղա թե աղջիկ, ծաղրում էին, իսկ դասից չփախչողին նրանք ղզիկ էին անվանում: Պարտվեցինք այնժամ, երբ դեռ մանկապարտեզում երեխան հասկացավ, որ իր խմբի Անուշիկը առավել լավ է ապրում, քան ինքը: Երբ մի քիչ մեծացավ, այդ ժամանակ իմացավ նաև պատճառը. Անուշիկի հայրը, պարզվեց, պաշտոնյա է, իսկ իր հայրիկը օպերային երգիչ է: Պարտվեցինք այն ժամանակվանից, երբ
ընտանիքով հեռուստացույցով բալետ տեսնելիս հայրը երեխաների ներկայությամբ հենց այսպես էր ասում. «Սրա տնեցիք էլ պետք է ասեն՝ պապան գնացել ա գործի»: Մենք պարտվեցինք, Քանզի բանակում կիսագողական բարքեր էին գործում: Սպային որպես ծնող չվերաբերվեցինք, այլ որպես «շախ» վերաբերվեցինք, իսկ հետի զինվորին համարեցինք տասովչիկ, ոչ թե եղբայր: Պարտվեցինք, քանզի դպրոցն ավարտելուց հետո երեխան չէր ցանկանում դառնալ քիմիկ, քանզի տեսել էր,
թե ինչպես է ապրում իր նույն քիմիկ քեռին: Այս էլ քիչ էր, հայրն էլ, երբ հանկարծ երեխան անկարգություն էր անում կամ սխալ որևէ բան, ասում էր, թե «Էլ մարդ չկար, քեռո՞ւդ պետք է քաշեիր»: Մենք պարտվեցինք, երբ ոչ մեկը մենք չէինք ուզում հարկ վճարել: Մի մասն ասում էր. «Խի՞ տամ, աչքս կհանի, որ էդ ավել փողը դնեմ գրպանս», մի մասն էլ ասում էր. «Եթե իմանամ կծառայի իր նպատակին,
ապա կտամ»: Պարտվեցինք, երբ մեր հարևանի կամ բարեկամի, ընկերոջ հաջողություններով չուրախացանք, այլև նախանձեցինք ու հոգու խորքում թաքուն ատեցինք նրանց: Պարտվեցինք, երբ արտաքինն էր որոշում՝ գործ կգտնե՞ս, թե ոչ: Երբ որ պետական մակարդակով ոչ ոք չպш տժեց «Պահանջվում է բարետես արտաքինով աշխատակցուհի» հայտարարություններ գրողներին: Պարտվեցինք, քանզի տարբերություն դրեցինք հայաստանցու, ղարաբաղցու,
ծովագյուղցու, լենինականցու, մարտունեցու և այլոց միջև: Պարտվեցինք, քանզի ամաչում էինք մեր հայրենիքում մեր արած գործից. ստիպված այլ երկրում էինք կատարում այդ նույն աշխատանքը՝ բոլորի աչքից հեռու, որ չդառնանք ծաղրի առարկա: Պարտվեցինք, երբ որ ոստիկանին կոչեցինք «մենթ», նա էլ չարությամբ լցվեց և ապտ шկեց իր հոր տարեկիցներին: Պարտվեցինք այնժամ, երբ օրինապաշտ էինք միայն Եվրոպայում: Իսկ մեր երկրում ո՞վ էինք՝
պատուհանից զիբիմը ներքև նետող, փողով «պրավա» առնող, փողով դիպլոմ առնող, փողով գործի ընդունվող, յուրաքանչյուր տեղ փողով, փողով, փողով… Պարտվեցինք այնժամ, երբ որ բանաստեղծության փոխարեն մեր տղաներին հшյ հոյել էինք սովորեցնում և հրճվում էինք տան հյուրերի առջև: Պարտվեցինք այնժամ, երբ որ տունդ թшլ անում էին, իսկ դու ոստիկանություն չէիր դիմում… (Ապե՛, հո ես գործ տվող չե՞մ): Պարտվեցինք էն ժամանակ, երբ որ թանգարանների
ու պատմամշակութային վայրերի փոխարեն դպրոցականներին Աշտարակի ձոր էինք տանում: Պարտվեցինք, երբ որ յարխուշտա պարելու փոխարեն ճարպոտ փորով, կիսամ երկ պոր տապար էինք նայում երեխայի, կնոջ, տարեցի ներկայությամբ, գինովցած հետները հրճվում, իսկ ներկաները, բրավո գոռա լով, ծափահարում էին իրենց: Հը՜մ… Պարտվեցինք, երբ որ սկսեցինք տարբերություն դնել քաղաքացու, գյուղացու, կենտրոնի ու Բանգլադեշի միջև: Պարտվեցինք, երբ տղա երեխային ծնված օրվանից
քնքշորեն վերաբերվեցինք՝ ասելով. «Վա՜յ, հանկարծ չմրսի, մի տեղը չցш վի»: Իսկ փոխարենը պետք է դրդե ինք նրան մարզվելու, կոփվելու: Պարտվեցինք այնժամ, երբ չսովորեցինք մեր տեղը զիջել տրանսպորտում. ծամոնը բերանը երիտասարդ աղջիկը՝ պապիկին, տղան՝ աղջկան, տարեցին, հաշմшնդամին և այլն: Ես կարող եմ անվերջ թվարկել, թե ինչու մենք պար տվեցինք: Այո՛, մենք պարտվեցինք: Ու եթե չեք ցանկանում, որ նորից պարտվել ու եթե կարդացիք սա, կետերը անգի՛ր արեք, երդվե՛ք, որ նման կերպ չեք դաստիարակի ձեր երեխաներին: Եթե ուզում եք հաղթող սերունդ ունենալ, եթե ուզում եք արմատա խիլ անել պարտվող ոգին ձեր և մեր երեխաների միջից, ապա ճի՛շտ ուղիով դաստիարակեք նրանց:»