Ասկերանի, Հադրութի տարածքները վերադարձվելու են, կտեսնենք՝ ինչ վիճակի մեջ է հայտնվելու Ադրբեջանը…Վիտալի Բալասանյանը ԿԱՐԵՒՈՐ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ է ներկայացրել
Հադրութի, Ասկերանի և Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո անցած այլ տարածքները ժամանակի ընթացքում

վերադարձվելու են, Արցախի հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ընթացքում հայտարարել է Արցախի անվտш նգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը։ Նա նշել է, թե ինքը ոչ թե հույս է տալիս, այլ վստահեցնում է,
որ այդ ուղղությամբ աշխատանքներ տարվելու են: Վիտալի Բալասանյանը նաև նշել է, որ լինելու է սահմանների ճշտում, ԱՀ-ի կարգավիճակի հարցի հստակեցումը: «Մենք չենք պարտվել, ծնկի չենք իջել»,- հայտարարել է Վիտալի Բալասանյանը` հավելելով,

թե ականատես կլինենք, թե շատ կարճ ժամանակահատվածում ինչ վիճակի մեջ է հայտնվելու Ադրբեջանի Հանրապետությունը: «Փակագծեր չեմ բացելու, կտեսնենք, ինչ իրավիճակի մեջ է հայտնվելու Ադրբեջանը, ղարաբաղերեն ասած` թամաշա ենք անելու», — հայտնել է նա:
Հարցազրույցի անոնսը առաջարկում ենք դիտել ստորև։