Հայերը հաղթաթուղթ ունեն, որը, թերեւս, աշխարհում ոչ մեկը չունի: Դա… Փորձագետ Անդրեյ Բելյանինովի փայլուն խոսքերը հայ ազգի մասին

Հայերը հաղթաթուղթ ունեն, որը, թերեւս, աշխարհում ոչ մեկը չունի: Խոսքը սփյուռքի մասին է: Այս մասին դեկտեմբերի քսանհինգին Մոսկվա-Բիշքեկ-Երեւան-Նուր Սուլթան տեսակամուրջի ընթացքում ասաց Եվրասիայի ժողովուրդների ասամբլեայի գլխավոր քարտուղար Անդրեյ Բելյանինովը:

«Օրինակ՝ ՌԴ-ում առավել շատ հայ է բնակվում, քան, հավանաբար, ՀՀ-ում»,- նշեց նա:Նրա խոսքով՝ հայ հանրության շրջանում անհրաժեշտ է, 1-ին հերթին, միմյանց ճշմարտությունն ասել, եւ սկսել նրանից, թե օրինակ, ՀՀ-ում իրականում որքան մարդ է բնակվում:

«Տնտեսության տեսակետից նույնպես օբյեկտիվ տվյալներ չկան: Իսկ ինչ կասեք մշակույթի առումով: Դուք այնքան եք տարվել քաղաքականությամբ, որ մոռացել եք ե՛ւ մշակույթի, ե՛ւ տնտեսության մասին: Ժողովուրդը գնո՞ւմ է թատրոն, կոնսերվատորիա: Միեւնույն անձինք քվեարկում են մերթ մի կողմի, մերթ մյուսի օգտին»,-

հավելեց փորձագետը:Ինչ վերաբերում է Արցախում պш տերազմին, ապա Բելյանինովը կոչ արեց դրա արդյունքներից եզրակացություններ կատարել: «Պարտությունը սկսվում է հաղթանակից հետո հինգ վայրկյան անց: Անչափ դժվար է ներսում шտելություն կուտակել: Մեծահոգությունը մեծ ժողովուրդների ճակատագիրն է, անհրաժեշտ է կարողանալ ներել:Մոսկվայում, օրինակ, հայերի եւ ադրբեջանցիների միջեւ թշնш մություն չկա: Այո, ամեն մի ժողովուրդ անհանգստանում է իր հայրենիքի համար, սակայն թշն шմություն չկա»,- ամփոփեց նա:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *