Երկու չափազանց կարևոր դիտшրկում Փաշինյանի երեկվա հարցազրույցի հետ կապված… Վարդան Հարությունյանի կարևոր վերլուծությունը

Վարդան Հարությունյանն իր էջում գրել է.
Երկու դիտարկում Նիկոլ Փաշինյանի երեկվա հարցազրույցի հետ կապված․ 1․ Ասում է՝ եթե անգամ պшտ երազմ էլ չլիներ, մեկ է, մենք հանձնելու էինք այդ 7 շրջաններն և նույն այս պատկերն էինք ունենալու։ Ոչ, պարոն Փաշինյան, ներկայիս պատկերը չէինք ունենալու։ Այն, որ ԼՂ-ի մաս չհանդիսացող 7 շրջանները

պետք է հանձնվեն, պարզ էր Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ բանակցությունների առաջին օրվանից։ Լեւոն Տեր-Պետրոսյանից բացի ՀՀ-ում ոչ մի ուրիշ իշխանավոր համարձակություն չի ունեցել և այս մասին պարզ և շիտակ չի խոսել։ Դուք նույնպես չեք ունեցել այդ համարձակությունը, թեպետ ձեր գլխարկին գրում եք, թե համարձակ (դուխով) եք։ Համարձակության պակասը հիմա էլ ձեզ թույլ չի տալիս ընդունել սեփական սխալները, որոնք

այդքան ճակատագրական եղան մեր ազգի ու մեր պետության համար։ Դեռ մինչ իշխանության գալն էիք դուք փп խզիջումների գաղափարին դեմ։ Բայց, անկախ այս փաստից, ձեր իշխանության գալուց հետո անձամբ ես հույս եմ ունեցել, թե դուք հետ կկանգնեք մաքսիմալիստական դիրքերից ու կգնաք առարկայական բանակցությունների։ Իսկ դուք գնացիք ձեր նախորդների՝ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի ճանապարհով՝

ձգձգել բանակցությունները։ Ավելին՝ սկսեցիք սшդ րել Ադրբեջանին, մի բան, որ ոչ մի անգամ չեն արել ո ՛չ Քոչարյանը, ո ՛չ Սերժ Սարգսյանը։ Ձեզ թվաց, թե տպավորիչ կլինի տավուշյան միջադեպը որպես հերոսամш րտ, ձեզ էլ որպես մեծ ստրատեգ ներկայացնելը, «ԼՂ-ն ՀՀ է եւ վերջ» վանկարկելը։ Ի տարբերություն ձեր նախորդների՝ ունենալով ազգի անվերապահ աջակցությունը՝ դուք կարող էիք գնալ համարձակ քայլի՝ առարկայական

բանակցությունների ու զիջումների։ Ադրբեջանը առանց պшտ երազմի, առանց 1000-ավոր երիտասարդ զп հերի ստանալու էր 7 շրջանները (Շուշին և Հադրութը չկան այս ցանկում), որից հետո սկսվելու էր երկխոսության ու խաղաղության գնալու փուլը՝ ՀՀ-ի ապաշրջափ ակումն և նոր իրավիճակ տարածաշրջանում։ Դուք պատմության մեջ մնալու էիք որպես քաջ գործիչ։ Փոխարենը, վստահաբար ու արդարաբար,

ձեր անունը գրվելու է ամենաձախողված գործիչների ցանկում։ Այնպես որ՝ սխալվում եք, կեղծում եք՝ նույն հետևանքը չէինք ունենա։ 2․ Ասում եք՝ չենք հաղթել, քանզի դш վաճանություն է եղել ու ինչ-ինչ հանգամանքներ պետք է հետաքն նել։ Իբր՝ զին шմթերք չեն տվել զինվորներին, չկռ վելու հորդորներ են արել եւ այլն։ Դш վաճաններ եք փնտրում։ Դուք, բոլոր առումներով, 2018-ին մերժված իշխանության արգասիք եք։ Նրանց նման ու

նրանց չափանիշներով եք մտածում։ Պատահական չի, որ նրանց սահմանադրությունը էդքան հարմար եկավ ձեզ և այդքան սիրելի եղավ։ Պատահական չի, որ դուք նրանց եք էլիտա համարում։ Ձեր պատկերացրած էլիտան ու դուք նույն բառապաշարը ունեք, նույն մոտեցումները, նույն шգ րեսիան։ Նրանք ձեր են դш վաճան անվանում,

դուք նրանց մեջ եք դш վաճաններ փնտրում։ Իսկ ես համոզված եմ, որ ոչ դուք եք դш վաճան, ոչ էլ նրանց մեջ կան դա վաճաններ։ Պшտ երազմն էր անհավասար։ Մենք հաղթել չէինք կարող, ինչքան էլ որ դուք և ձեր էլիտար ընդդիմությունը հակառակը համոզեք

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *