ՀԻԱՆԱԼԻ ԼՈւՐ. Ռուս խաղաղապահ զորքերի հրամանատար, գեներալ Ռուստամ Մուրադովի հարգանքի արժանի քայլը
Հետպш տերազմյան Հայաստանում որքան էլ դժվար լինի ուրախ պահեր որսալը, այնուամենայնիվ ադրբեջանական կողմում գտնվող հայ գե րիների վերադարձը փոխում է համընդհանուր տխուր տրամադրությունը:
Hraparak. am- ը գրել է.
Արցախի Հանրախետությունում տեղակայված ռուս խաղաղապահ զորքերի հրամանատար, գեներալ Ռուստամ Մուրադովը երեկ ժամանել է Երևան, մինչև առավոտ եղել է Երևանում, իսկ այսօր վաղ առավոտյան ինքնաթիռով մեկնել է Բաքու։ Նա այս պահին Բաքվից ուղիղ չվերթով
վերադառնում է Երևան։ Ըստ մեր տեղեկությունների՝ ռուս խաղաղապահ զп րքերի հրամանատար Ռուստամ Մուրադովը գե րիների մի խմբի հետ է վերադառնում։ Քիչ անց ինքնաթիռը վայրէջք կկատարի Էրեբունի
օդանավակայանում։ Օդանավակայանի դարպասների մոտ արդեն իսկ հավաքվել են ռազմագ երիների ծնողները և սպասում են զավակների վերադարձին։ Ըստ նախնական տեղեկությունների Մուրադովի հետ չորս գե րի է վերադառնում Հայաստանի Հանրապետություն: