Այն ուժերը, որոնք այսօր հանրահավաք են կազմակերպում, լավ ենք ճանաչում առաջատարներին։ Նրանք այն մարդիկ են, ովքեր…Վիգեն Խաչատրյանի անդրադարձը ստեղծված իրավիճակին

24TV-ի հյուրը Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Վիգեն Խաչատրյանն է. Անդրադառնալով ներկայիս ու 2 տարի առաջ տեղի ունեցած ընտրություններից հետո տեղի ունեցած փոփոխություններին՝ ասել է. «Լուրջ, շատ լուրջ բաներ են փոխվել։ Իրավիճակն է այժմ փոխված, մենք չենք կարող

իրականությունից կտրվել ու վերացական վերլուծություններ անել, լրիվ այլ իրավիճակում ենք մենք հայտնվել այժմ և հարկավոր է լրջորեն նայել մեր աշխարհաքաղաքական քաղաքականությանը։ Մի խոսքով, մենք այստեղ ջրբաժանի առաջ ենք հիմա հայտնվել, և դժվար է ասել,

թե որ ուղղությունը կընտրի հասարակությունը ու քաղաքական ուժերը։ Ինչ վերաբերվում է «Իմ քայլ»-ին, ապա կարող ենք ասել, որ այս ընթացքում նրանք անհրաժեշտ հասունություն ձեռք չբերեցին, որը ցш վով եմ ես փաստում, անհրաժեշտ պետությունը ղեկավարելու, առաջ տանելու, զարգացնելու ճանապարհին բավարար ունակություններ

չդրսևորեցին, համախմբելու կարող ուժերին և առաջնորդելու նրանց։ Առավել շատ նրանք ինքնամեկուսացան, և մենք տեսնում ենք, որ քաղաքական թիմը, որը գտնվում է խիրհրդարանում այսօր, պարալիզացված վիճակում է»։
Առավել մանրամասն՝ տեսանյութում.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *