ՀԱԿ ակտիվիստ Վարդան Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ««Նոր տարի չեմ նշելու». «Երևան սիթի» կոչվող վայրում, տեղի էր ունենում հայոց шր յունալի ճակատամш րտերից մեկը։ Բոլորը կային՝ հարբած պարսիկներ, վախեցած հնդիկներ, Վասպուրականները,
Երվանդունիները, Մամիկոնյանների ողջ ցեղը՝ Սամվելից զատ։ 5 րոպե անց եկավ Սամվելը, իր շքեղ երկաթե նժույգով՝ Բենթլիով…. Շլե-փլե հագնված, սպիտակ մայկեն կարմիր սվիտերի տակից դուրս ընկած, սվիտերի հետնամասը շալվարի արանքը խրճկած,
բանտիկ ժպիտը դեմքին մտավ պш տերազմի մեջ…
Սպասքի բաժնում, հավատարիմ հաճախորդների համար ափսեներ էին զեղչվել։ Պш տերազմ էր….. մեկը գոռում էր թոռնիկիս նվեր եմ գնում, գոնե 6 հատ տվեք ինձ, մի կին, որն էդ ժխոռում
հավանաբար լավ չէր հասկացել, ասեց՝ բա մարդ պп ռնիկի համար աման կառնի՞, գնա ծաղիկ առ… Լավաշի բաժնից հազիվ մազապուրծ եղած, փախա տուն։ Պш տերազմ է՝ Արծրունը երեկոյան կասի, որ դիրքերն են տակտիկական նահանջով թողնվել, իսկ պш տերազմի ավարտին դեռ 2 օր կա»: