Նիկոլ, այժմ պատասխանիր ինձ՝ շարքային զոմբիիս, նվաստ պողոսիս, «հաղթած ու հպարտ» քաղաքացուդ հարցին… Սամվել Առաքելյանի սրտացավ գրառումը

Սամվել Առաքելյանը գրում է. Լսում եմ պարոն Փաշինյանի խոսքը ներաշխարհս ալեկոծվում է․ Նիկոլ, դե հիմա պատասխանիր ինձ՝ շարքային զոմբիիս, նվաստ պողոսիս․ ինչու՞ չարեցիր, ո՞վ թույլ չտվեց․․ Լսում եմ վարչապետիս այսօրվա խոսքը եւ չեմ կարողանում ընկալել… ներքնաշխարհս ալեկոծվում է, ըմբոստանում… նրա ասածները կուլ չեն գնում։ Հարգելի վարչապետ,

դու արդարացիորեն պնդում ես, որ նախկինները 25 տարի զե նք առնելու փոխարեն դղյակներ են սարքել, կղզիներ են առել, համատարած կոռու պցիայի մեջ են թաղել Հայաստանը… եւ մասամբ դրանով ես բացատրում մեր պարտությունը։ Նիկոլ, դե հիմա պատասխանիր ինձ՝ շարքային զոմբիիս, նվաստ պողոսիս, «հաղթած եւ հպարտ» քաղաքացուդ, միամիտ լոռեցուս հասարակ հարցին՝ -Ինչու հետհեղափոխական 2,5

տարում չբռ նեցիր, կուլակաթափ չարեցիր և չպ ատժեցիր որևիցե լուրջ գ ողի, պետական գանձարանի գումարներով, սեփական ընտանիքի բարեկեցությունը ապահոված որևիցե կարևոր պաշտոնյայի… Չէ՞ որ քո թիկունքին համախմբված ամբողջ հայությունը, քեզ օժտել էր բացառիկ իրավունքներով ու գործիքներով։ Ինչու բռնել եւ մի քանի ժամից ազատ արձակել, մսխեցիր մեր աննախադեպ համախմբման և

ժողովրդական սիրո, քեզ տրված հսկայական կապիտալը… ինչու չարդարացրեցիր «հպարտ քաղաքացիներիս» անսահման վստահությունը քո հանդեպ… Կարծում ես հե՞շտ եմ գրում այս տողերը… ինչու՞ չպաշտպանեցիր քեզ սատարած պողոսներիս, մերժվածների հարձш կումներից, նրանց լկ տի ծաղր ու ծանակից, սպшռն ալիքներից… դրա փոխարեն փաթաթեցիր վերջիններին ամենափափուկ թավիշով…թույլ տվեցիր հայհпյել ընտանիքդ,

ասել է թե վիրш վորել քեզ սատարած նվաստներիս… քո թավիշից երես առած մերժվածները անարգել մտան առաջնագիծ, մեր շարքերը բարոյալքելու, քեզ պատվազրկելու, ազերիներին դուխ տալու բացահայտ մտադրությամբ։ Եվ այժմ չնկատելու տալով մեղքիդ բաժինը, անօգնական հայացքով կրկին դիմում ես ազգին, հասկացված լինելու սին հույսերով։ Հիշու՞մ ես քանի անգամ եմ խնդրել, ծնկաչոք աղերսել, մեծ ընկերոջ և հավատարիմ

զի նակցի իրավունքով պահանջել չեղարկել քո անիմաստ թավիշը, ձեռքդ վերցնել ամենակոպիտ հղկաթուղթը, խարտոցը, մուրճը, կվալտը, բալգարկան… Չ՞է որ քեզ դրա՛ համար էինք թագավոր կարգել… ինչու՞ չարեցիր, ո՞վ թույլ չտվեց, ու՞մ հետ «ագավոռկա» ունեիր։ Ցավոք, ոչ մեկիս չլսեցիր… աստիճանաբար կորցրեցիր վարկանիշդ ոչ միայն երկրիդ ներսում,

այլ նաև միջազգային հարթակներում։ Այժմ ունենք այն ինչ ունենք… խորը ափսոսանքով, անզորությունից չարտասվելու ջանքերով, ասեմ, որ ես եւ իմ պեսները այսօր չենք միանա հրաժարականդ պահանջողների շարքերին, ոչ թե որ հիացած ենք քեզնով, այլ որովհետև զզվում ենք նախկիններից։
Հարգանքներով Սամվել Առաքելյան։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *