Արտյոմ Երկանյանը իր էջում գրում է. Չեմ հասկանում, ինչո՞ւ չի դիտարկվում ճգ նաժամի հանգուցալուծման փոխզիջումային տարբերակ: Իրականությունը նա է, որ հասարակության զգալի մասը կողմ չէ ո՛չ Փաշինյանի նախաձեռնությանը, ո՛չ էլ ընդդիմության ծրագրին: Սակայն կողմերի ներկայացված լուծումները
հնարավոր է համադրել եւ վերցնել դրանցից ռացիոնալը: Միանշանակ է և անվիճելի, որ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա: Սակայն նաև ակնհայտ է, որ խորհրդարանում կայուն մեծամասնություն ունեցող քաղաքական ու ժը պարտավոր չէ վարչապետ նշանակել ընդդիմության առաջնորդին: Եվ եթե նույնիսկ նշանակի, միամտություն
կլինի հուսալ, որ նրա ղեկավարած կաբինետը կկարողանա 1 տարի շարունակ արդյունավետ աշխատել խորհրդարանական մեծամասնության անխուսափելի սաբ ոտաժի պայմաներում: Հետևաբար արտահերթ ընտրությունները հետաձգել չի կարելի: Փոխզիջումը հնարավոր է փնտրել հետևյալ լու ծման մեջ: Փաշինյանի հրաժարականից հետո ոչ թե 1 տարով,
այլ ընդամենը երկու ամսով վարչապետ է նշանակվում ոչ թե ընդդիմության թեկնածուն, այլ հեղինակություն ունեցող չեզոք անկուսակցական որևէ գործիչ, որը, առաջնորդելով տեխն ոկրատներից ձևավորված իր նոր կաբինետը, կերաշխավորի ազատ ընտրությունների անցկացումը: Կառավարության ծրագիրը խորհրդարանի կողմից մեր ժելուց հետո Սահմանադրության պահանջին համաձայն կնշանակվեն արտահերթ ընտրություններ: Համաձայն չեմ,
որ ՀՀ-ում չկա մարդ, ով կկարողանար ժամանակավոր վարչապետի դերում ընդունելի լինել իշխանամետ ու ընդդիմադիր հայացքներ ունեցող քաղաքացիների համար: Ինձնից բոլորը անուններ են պահանջում: Խնդրեմ, ասեմ մի քանիսը՝ Արման Թաթոյան, Արտակ Զեյնալյան, Արմեն Դարբինյան, Լարիսա Ալավերդյան, Թեվան Պողոսյան, Վարդան Թողանյան, Ռուբեն Վարդանյան… Եկե՛ք մտածենք: Գուցե իսկապե՞ս սա է միակ լուծումը: