Ռուսաստանի Դաշնության հարգանքի արժանի քայլը. ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՆՔ. Ահա՝ ինչ է արել
Slim. am կայքէջը գրել է.
Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող Լեռնային Ղարաբաղից բռ նի տեղահանված բնակչության համար իրականացվող անհատական ֆինանսական օժանդակության
միջոցառումների համաֆինանսավորման նպատակով Հայաստանին անհատույց տաս միլիոն եվրո գումար է տրամադրել: Սույն թվականի դեկտեմբերի քսանութին Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության ու Ռուսաստանի Դաշնության ֆինանսների նախարարության միջև համաձայնագիր է ստորագրվել, որով Ռուսաստանի Դաշնությունը տաս միլիոն
եվրո գումարի անհատույց ֆինանսական օգնություն է տրամադրում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող Լեռնային Ղարաբաղից բռ նի տեղահանված բնակչության համար իրականացվող ֆինանսական օժանդակության միջոցառումների
համաֆինանսավորման համար: 2020թվականի նոյեմբերի տասնվեցից առ այսօր Կառավարության կողմից հաստատված Արցախի Հանրապետության աջակցության ծրագրերի շրջանակներում 30.12.2020թվականի դրությամբ փաստացի հատկացվել է շուրջ 14,8 միլիարդ դրամ: Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակ