Դիտում էի էի ոմն ադրբեջանցի գեներալի տեսաուղերձն ուղղված մեզ՝ հայերիս… փորձեմ մեկնաբանել ոչ բառացի մեջբերմամբ… Ազատ Աբրահամյանի կոշտ անդրադարձը ադրբեջանցիների հայտարարություններին

Ազատ Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել. Դիտում էի ոմն ադրբեջանցի գեներալի տեսաուղերձը ուղղված մեզ՝ հայ ազգին: Հղումը չեմ տեղադրում դրան ավելորդ ուշադրության չդարձնելու համար: Պարզապես նրանց համար, ովքեր չեն հասցրել նայել,

փորձեմ մեկնաբանել ոչ բառացի մեջբերումով: Եվ այսպես, ըստ էության, քոչվոր գեներալը չասաց որևիցե նոր բան: Այն, որ ՀՀ-ն ադրբեջան է, և, որ քոչվորների ռшզ մական պլանները գլխավորապես հենց Հայաստանին են ուղղված՝ մեկ անգամ չէ հնչեցվել այդ երկրի ամենաբարձր մակարդակներից: Սակայն հատկանշական է այն, որ

նման հայտարարություններով, ընդ որում, լկ տի ձևակերպումներով, բացեիբաց, սկսել են ներկայանալ արդեն ադրբեջանական տարբեր օղակների ներկայացուցիրներ, այդ թվում նաև ռшզ մական գերատեսչության բարձրաստիճան զինվորականներ: Քոչվոր գեներալի ուղերձը, իմիջայլոց, հայերենով է:

Ահա ամփոփ բովանդակությունը. «ԼՂ-ն վերցրինք, հաջորդը ՀՀ-ն ա, մեր Հայաստանը: Մենք ըտեղ գերե զմшններ ենք թողել…» ,և այլն: Սթափության կոչեր չեմ անի… Ամենքն իր համար թող հետևություններ անի: Զարգացումները լավ բաներ չեն խոսք տալիս, և նոր վտш նգների ի հայտ գալու հավանականությունները սին մտահոգություններ չեն: Գոյության խնդիր է դրված՝

լինել-չլինելու խնդիր: Արցախի հարցում, փաստացի, մեն-մենակ մնացինք: Միջազգային հանրություն կոչվածից միայն ՌԴ-ն շտապեց օգնության: Սակայն այս պահին աշխարհաքաղաքական ամբողջովին այլ իրողություններ ունենք, և որևիցե մեկը հաստատել չի կարող, թե ոնց հնարավոր սցենարներ են մշակված և դրանց համեմատ ինչպիսի՞ն

կլինեն ՌԴ-ի աշխարհաքաղաքական շահերի մոտեցումները: Կցանկանամ ասել, որ դարձյալ մեն-մենակ մնալու հավանականությունը բացառված չէ,ու պետք է պատրաստ լինել յուրաքանչյուր սցենարների… Չգիտեմ ինչու, սակայն մի բան հուշում է, որ թշ նшմու մտքում՝ ապրիլի քսանչորսն է… Ա.Ա.

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *