Բուրջ Խալիֆա , «Բուրջ Դուբայ», երկնաքեր Դուբայում, իր տեսքով նման է պտկաքարի։ Պաշտոնապես բացվել է 2010 թվականին հունվարի չորսին, ու վերանվանվել է «Բուրջ Խшլիֆա»՝ հարևան Աբու Դաբիի էմիրության շեյխ և Միացյալ Արաբական Էմիրությունների նախագահ
Խալիֆա իբն Զшիդ Ալ-Նախայանի պատվին։ Նախապես բացումը պլանավորված էր կատարել 2009թվականի սեպտեմբերի 9-ին՝ Դուբայի մետրոյի բացման հետ միաժամանակ, բայց բացումը տեղափոխվեց մինչև 2010 թ-ին հունվարը՝ կառուցողների ֆինանսական խնդիրների պատճառով։ 2007 թ-ի
հուլիսից՝ աշխարհի ամենաբարձր շենքն է (բարձրությունն է 828մ և առավել քան 163 հարկ)։ «Բուրջ Խшլիֆան» համարվում է ամենաբարձր աշտարակը ողջ աշխարհում: Երբ երկնաքերը դեռ կառուցվում էր, նրա նախագծման բարձրությունը գաղտնի էր պահվում:
Դա արվել է այն նպատակով, որ եթե ամենաբարձր երկնաքերը տեղադրվի որևէ տեղ, հետո Դուբայում աշտարակի նախագծում կարելի է ուղղումներ կատարել: Դուբայի Բուրջ Խшլիֆա աշտարակը լուսավորվել է հայոց եռագույնով և հայատառ շնորհավորանքով: Տեսանյութը դիտեք ստորև՝