Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի պատասխանը Պուտինին․ Բա ինչու այդպես եղավ

Lragir.am-ը գրում է. Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել, որում անդրադառնալով ՌԴ-ի կողմից ՀՀ-ին անհատույց տասը մլն եվրո գումարի տրամադրմանը՝ ՀՀ տարածքում գտնվող տեղահանված արցախցիների

ֆինանսական օժանդակության նպատակով, իր երախտագիտությունն է հայտնել Ռուսաստանի Դաշնության իշխանություններին և անձամբ նախագահ Պուտինին: Արայիկ Հարությունյանն առաջին անգամ չէ, որ երախտագիտություն է հայտնում Պուտինին, եւ նա միակը չէ իհարկե՝ ՀՀ-ում շատերն են պարբերաբար երախտագիտություն հայտնում Վլադիդմիր Վլադիմիրովիչին։

Թեեւ հիմա արդեն բոլորն են հասկացել, թե ինչ է կատարվել, բայց երախտագիտությունները շարունակվում են, երեւում է Երեւանում Ռուսաստանի դեսպանատանը հաշվիչ հանձնաժողով կա, որը պարբերաբար զեկույցներ է ուղարկում Մոսկվա։ Ընդ որում, որքան շարունակվում են երախտագիտությունները,

այնքան լայն հանրությանն առավել եւ առավել շատ մանրամասներ են հայտնի դառնում ոչ միայն ռուսական ծրագրի արդեն կատարվածի, այլեւ կատարվելիքի վերաբերյալ, եւ այնքան ավելի ինտենսիվ եւ բացահայտ են դառնում ռուսական պш տժիչ քայլերը։ Դա էլ է մտնում պլանի մեջ՝ հայերը պետք է երախտագետ լինեն այն ամենի համար, ինչ արվում է իրենց դեմ։ Տվյալ

դեպքում, խոսքը Արցախի դեմ պш տերազմի, Արցախի օկո ւպացիայի, հայ բնակչության տեղահ անության, գե րիների սպш նությունների, գե րիների փոխանակման ձգձգման, հայկական դիրքերի հանձնման մասին է։ Այժմ քչերն են հավատում ՌԴ-ի «փրկչությանը», ռուսական քարոզչությանը ու ՀՀ-ում դրա մասնաճյուղերի դա մքաշությանը, ավելին, շատերն են այժմ համոզված, որ այս ամենի հեղինակը Մոսկվան է։

Արայիկ Հարությունյանն այս ամենը տեսել է իր աչքերով ու զգացել իր կաշվի վրա։ Այժմ նա իր կաշի՞ն է փրկում, թե՞ Մոսկվայի շպր տած տասը մլն եվրոն համարում է «փոխհատուցում»։ Պետության ղեկավարը, երախտագիտություն հայտնելու փոխարեն, առնվազն կպահանջեր կատարել թեկուզ եռակողմ հայտարարության կետերը, այդ թվում արցախցիներին վերադարձնել իրենց տները։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *