Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի յոթերրորդ գումարման պատգամավոր, իրավաբան, Ազգային Ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Նազելի Բաղդասարյանը ֆեյսբուքյան
իր էջում գրառում է կատարել, որտեղ ասվում է.
Համայնքի անունից հրաժարական մի պահանջեք՝ կխայտառակվեք։ Նախկին ռեժիմը խուճապի մեջ է, համայնքներում իր արբանյակներով ակտիվացել է։ Գիտեք ինչու՞, որովհետև կառավարող քաղաքական ուժն անկախ
կուսակցական պատկանելիությունից բոլոր համայնքապետերին թողեց, որ պաշտոնավարեն։ Քաղաքական հետապնդումների ու ապօրինի հեռացումների ձեռագիրը մերը չէր։ Եվ հիմա ռեւանշիստների խմբակը վարչապետի հրաժարականն է պահանջում, որ վերարտադրվի։ Այստեղ կա մի բայց… Յուրաքանչյուր համայնքի ղեկավար՝ որպես քաղաքացի, ունի մեկ
ձայն եւ մեկ քվե։ Բարի եղե՛ք ձեզ իրացնել ձեր մել հատիկ քվեով։ Համայնքի անունից հրաժարական մի պահանջեք՝ կխայտառակվեք։ Փոսի և փոս փորողի առակը՝ վկա։ Համայնքը ոտքի կկանգնի ու նույն հեռացման պրոցեսը կսկսի ձեր դեմ։ Հետո չասեք, որ չէի զգուշացրել։
Նազելի Բաղդասարյան