Վասակ Դարբինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
ԿԱՆԳ ԱՌԵՔ, ՄԱՐԴԻԿ ԵՒ ԿՆԱՆԻՔ, ԴՈՒՔ ՆՈՂԿԱԼԻ ԵՔ. Իմ ամբողջ լավատեսությունով հանդերձ՝ պետք է բարձրաձայնեմ, որ մեր հասարակությունը լուրջ խնդիր ունի նախ և առաջ բանականության, այնույետև սեփական վարքի հետ: Ներողություն եմ խնդրում ստորև գործածած թունդ բառապաշարի համար, բայց մեր
հավաքական կերպարը ամբողջացնելու ու մեր կերպարով աշխարհին ներկայանալու առաջամшր տիկներ են եղել բարձրագույն կրթությամբ հանրաճանաչ տհш սները, լш փամանի մեծությունից ոգեշնչված և դրա միջինից հիասթափված երևելի գի շшտիչները, ուղեղները միակողմանի մարզած և այդ միակողմանիությունից մթագնած ակш նավոր դուսպ րծուկները: Ազգը ղեկավարելու հավակնություն ունեցողների այս
«սերուցքի» թիկունքին դամ են պահում իրենց հետևորդների բանակները, որոնք իրենց ընդդիմախոսներին մեծարում են «զոմբի», «մանկուրտ» և նման տարաշխարհիկ բառերով՝ պատրաստ բարենպաստ պահի ամենքիս կյանքը հարամելու: Ի՞նչ եք պահանջում իրարից ու չեք ստանում, մեծահամբավ քստմնելիներ, ինչո՞ւ եք шտ ում և մե ղшդրում միմյանց, ինչո՞ւ եք ցանկանում ոչն չացնել մեկմեկու,
ի՞նչ եք շահելու նախանձից, шտ ելությունից, թշ նшմիներից զատ, եթե անգամ հասնեք կամ, ուստի, չհասնեք ձեր մուրազին… Մի՞թե չեք կարող, ընդունակ չեք դուրս գալ այս ցեխից, հագենալ իրար վրա թքելու հաճույքից, ծածկել վարագույրը սադո մազոխիստական տվյալ տհաճ տեսարանի վրա, վերագտնել մարդկային նկարագիրը: Եթե, բնականաբար, ունեցել եք: