ՌԴ-ն ոչ թե լքել է Հայաստանն ու հայերին, այլ… ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի դիպուկ վերլուծությունը ՌԴ-ի օգնության մասին

Ռուսաստանը ոչ թե լքել է Հայաստանն ու հայերին, ՌԴ-ն նետել է իր բոլոր ուժերն այս իրավիճակի կարգավորման հարցում, նախ` քաղաքական, օգտագործելով դրա համար դիվանագիտությունը, միջազգային իրավունքը, բանակցային գործընթացը, հետո տեղափոխել է այնտեղ իր խաղաղապահներին:

Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, տեղեկացնում է news.am-ը: «Բոլոր նրանք, ովքեր այսօր միմյանցից առավել բարձր են բղավում թերթերում ու հեռուստածրագրերում, պարտավոր են հիշել, որ այս տարածաշրջանի քաղաքացիների, այսօրվա բոլոր բնակիչների անվտանգությունը, խաղաղությունը և ապագան երաշխավորվում,

ապահովվում են ռուս խաղաղապահների կողմից: Սա այն հարցի վերաբերյալ, թե որքանով է Ռուսաստանն անկեղծորեն հետաքրքրված այս տարածաշրջանի կայունությամբ: Դրանք ոչ միայն քաղաքական հռչակագրեր են, ոչ միայն հնարավորությունը պահպանել իր դիրքորոշումը, որն ուղղված էր խաղաղ կարգավորմանը ու հրադադարի ռեժիմին, հш րձակումների, մեղադրանքների դեմ, որ այն թույլ է, հուսահատ եւ չի կարող կյանքի կոչվել, այլ մեր խաղաղապահներին այնտեղ ուղարկելու այդ որոշումը: Յուրաքանչյուրը,

ով այդպիսի նյութեր է գրում, պետք է գիտակցի, թե Ռուսաստանն ինչի է գնել այդպիսի որոշում կայացնելով եւ որքանով է այն շահագրգռված այս տարածաշրջանի, ՀՀ-ի ու Ադրբեջանի խաղաղության ու բարգավաճման մեջ: Սա մեծ հաշվով աննախադեպ որոշում է, եւ ես երբեմն նման տպավորություն եմ ունենում, որ շատերը չեն գիտակցում Ռուսաստանի կողմից ընդունված որոշման մասշտաբները»,- հավելել է նա:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *