Ամուսնուս փոքր քեռուն երկու օր առաջ, Որոտանի ճանապարհին թուրքերը հետապ նդել են … մի րոպեով մեքենան կանգնեցրել էր ու…Շահանե Մեժլումյանի հուզիչ գրառումը

Շահանե Մեժլումյանը գրում է. Ամուսնուս պապին ու քեռուն 92-ին Որոտանի ճանապարհից թուրքերը шռև անգել ու սպ шնել են … Սկեսուրիս աչքերը 28 տարի անց դեռ թաց են … Ամուսնուս փոքր քեռուն 2 օր առաջ նույն Որոտանի ճանապարհին թուրքերը պիկապով հետապ նդել են …

մի րոպեով մեքենան կանգնեցրել էր, փորձել հեռախոսով նկարել , թե ինչպես է թշնամին վրան խփում իր սիրած աղբյուրի մոտ… ամառները ինչ քեֆեր են էդտեղ արել … Գորիսի իմ բնակարանի և Շուռնուխում պոստ դրած թուրքի միջև տասնյոթ կիլոմետր է… երեկոյան ես ամուր կողպում եմ տանս դուռը , որ նախկինում

երբևէ չենք կողպել ու … ամբողջ գիշեր աչք չեմ փակում… թուրքը, որ ցանկանա, հաշված րոպեներում զի նված կներխու ժի մեր տան պատուհանից… իսկ մենք տանը զե նք չունենք … ես նայում եմ անկողնում խաղաղ քնած իմ երեք բալիկներին և անզորությունից

շուրթերս եմ կրծ ոտում … հետո մտքով տեղափոխվում եմ Շուռնուխում , Որոտանում, Խնձորեսկում բնակվողների տներ, տեսնում նրանց փոքրիկներին ու… կուչ գալիս, փոքրանում… Այո, ընկերներ, ձեզ համար սկսվեց 2021թվականը , իսկ Գորիսի համար 1992-ը…

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *