Էլլա Մանուկյանը գրում է.
Պապաս է նկարում, այո՛ , ինքը ոտաբոբիկ նստած է խրամատում, ՈՏԱԲՈԲԻԿ… ոտքերն էնքան են ուռել ,որ բատինկա հագնել չի կարողանում… Առաջին օրվանից մինչև հիմա ինքը խրամատում է, և չի էլ պատրաստվում իր դիրքը, իր հողը, իր հայրենիքը զիջել թշ-նшմուն…
Հայրենիքն այսպես են պահում, Հայրենիքն այսպես են սիրում, Հայրենիքն այսպես են պահանջում, Ո’ՉՄԵԿԴ իրավունք չունեք հողից ու հայրենիքից խոսելու, լոկ սահման պահող մեր ՀԵՐՈՍՆԵՐԸ, ովքեր ներկա պահին էլ կանգնած են անկոտրում՝ թքած ունենալով բոլոր թուրքահայերի վրա… Ես իմ եղբորը չեմ կարողանում բացատրել, թե ինչի՞ ա մեր պապան խրամատում կանգնած,
իսկ «հայրենասեր տղամարդիկ» Երևանում Արցախ են պահանջում, Արցախը Երևանում չէ՛… Արցախի տեղը բոլորդ գիտեք, ճանապարհը ևս… Դուրս եկեք ձեր կանանց փեշերի տակից, ձեր դղյակներից, ձեր դաչաներից, ձեր թաքստոցներից և քարերով պայքարեք ձեր Հայրենիքի համար, այլապես՝ հայրենիք չպահանջեք, ուրիշի զավակի, ամուսնու, հոր, եղբոր шր-յան գնով ՀԱՅՐԵՆԻՔ պահանջելու իրավունք չունեք։ Այսօր մեղավոր ենք ԱՄԵՆՔՍ, ու բոլորս ենք պատասխան
տալու… Հայրենիք ո՛չ խոսքով պահում են, ո՛չ էլ ՝ սիրում։ Հայրենիք իմ եղբայրներն են սիրում, իմ հայրն է սիրում, ով առանց մի ակնթարթ վարանելու 4 երեխա թողեց թիկունքում և գնաց իր արժանապատվության ու իր Հայրենիքի հետևից։ Ես հպարտ եմ… և ինձ համար իրենք Հայի և Հայրենասերի իսկական կերպար են…
Ձեր կեղծ «հայերնասիրությամբ» ինձ չեք զարմացնի…