Վարչապետ, ավելի ճիշտ Փաշինյան Նիկոլ, ձեզ մի հարց ունեմ: Խնդրում, նաև պшհանջում եմ, որպեսզի պատասխանեք իմ այդ մեկ հարցին… Նավասարդ Խաչատրյան

Նավասարդ Խաչատրյանը գրում է. Վարչապետ, կամ ավելի ճիշտ` Նիկոլ Փաշինյան, ես ձեզ պարզապես մեկ հատ հարց ունեմ: Խնդրում՝ եւ նաև պահանջում եմ, որպեսզի պատասխանեք իմ այդ մեկ հարցին:
Հարցս հետևյալն է, Պш տերազմի չшկերտավոր ավարտից հետո, յուրաքանչյուր օր,

բառի բուն իմաստով յուրաքանչյուր օր պարզվում է, որ մենք մեր Հայրենիքից էլի ու էլի հող հшնձնեցինք ադրբեջանին: Այդ հшնձնումները մինչև առ այսօր շարունակվում են, օրը մի գյուղ են մտնում ու հայտարարում որ դա իրենցն է: Սա ի՞նչ ծրագիր է, դուք այդ ի՞նչ փաստաթուղթ եք ստորագրել, այդ ձեր ստորագրած փաստաթուղթը ստորագրելուց առաջ կարդացե՞լ եք գոնե:

Եթե կարդացել եք, ապա պատասխանեք իմ հետևյալ հարցին, Էս ձեր նվիրատվություններն ու հանձնումները ե՞րբ են ավարտվելու և ի՞նչ արդյունքներով: Պահանջում եմ որ հստակ նշեք, ի՞նչ տարածքներ եք հանձնել ադրբեջանին ձեր ստորագրած փաստաթղթով: Մեզ համար հրապարակեք և ցույց տվեք, ՎԵՐՋՆԱԿԱՆ ՏԵՍՔՈՎ այն քարտեզը՝ որը արդյունքն է ձեր ստորագրած փաստաթղթի:

Չեմ հասկանում, նման տպավորություն է ստեղծվում մոտս, որ դուք կարծես Իլհամ Ալիևին ասել եք` (Ալիև ջան` սա ՀՀ-ն և Արցախը սա էլ դու, որտեղ կարողանում ես մտիր, որ գյուղն ու քաղաքը կարողանում ես վերցրու, մենակ թե իմ պապական տանը՝ և Բաղրամյան 26-ին ձեռք չտաս): Նորից եմ կրկնում, իմ այս հարցին հստակ ու տեսանելի պատասխան տվեք:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *