ՀԻԱՆԱԼԻ ԼՈՒՐ Ռուսաստան մեկնողների համար. ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինինը նոր հայտարարությամբ է հանդես եկել
Վերջապես ուրախ լուր՝ ՌԴ մեկնողների համար. Նախ հիշեցնենք, որ կորոնավիուսյան վարակի տարածման պատճառով բազում պետություններ փակել են թե ցամաքային,

և թե օդային սահմանները։ Ռուսաստանի կառավարությունը առավել պարզ է դարձրել օտարերկրյա քաղաքացիների համար պետության մուտքի կարգը: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինին։ Այսպիսով,
այն օտարերկրացիները, որոնք Ռուսաստանի Դաշնության քաղաքացիությամբ Ունեն մերձավոր ազգականներ, կարող են վիզա ստանալ ավելի հեշտացված կարգով։ «Այդպիսիք համարվում են ամուսինները և ծնողները, երեխաներն ու եղբայրները, քույրերն ու

տատիկները, պապիկներն ու թոռները։ Նման ազգականները կարող են երկար ժամկետով վիզաներ ձևակերպել՝ մինչ 1 տարի գործողությամբ, ու դա հնարավոր կլինի ուղղակի մեր քաղաքացու գրավոր դիմումի հիման վրա»,- հայտնել է Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը։