Հենրիկ Պիպոյանն ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել. Էսօր ցանկանում եմ ասել վր եժի ծարավ իմ հայրենակիցներին՝ մենք վր եժ կլուծենք, անպայմա՛ն կլուծենք, չկասկածե՛ք, բայց վրե ժի համար պատրաստվել է պետք։ Այնժամ, երբ իսրայելյան թերթերը կգրեն, որ հայկական Անօդաչու թռչող սարքերը երկնքում իրար հետ
շախմատ են խաղում՝ ձեռի հետ ոչնչ ացնելով թշ նшմու շարժական և անշարժ Ողջ տեխնիկան, երբ թուրքական ԱԳՆ-ն կբո ղոքի, որ հայկական ՀՕՊ համակարգը թույլ չի տալիս, որ անգամ թուրք ճանճերը մոտենան Հայաստանի տարածքում տեղակայված ախկոյին, երբ ԲիԲիՍի-ն կտեղեկացնի, որ զորավարժություններից հետո հայ ռոբոտ գեներալը պարգևատրել է
մшր տում աչքի ընկած ռոբոտ զինվորներին, երբ Նորադուզի թ․ չորս միջնակարգ դպրոցի հայ գրականության ուսուցչուհին իր արձակուրդը Փարիզի Ռից հյուրանոցում Կանցկացնի,
երբ ոչ թե Հայաստանից արտահոսած հայ ուղեղները կզարգացնեն օտարի գիտությունը, այլև ներհոսած օտար ուղեղները՝ ՀՀ-ինը, երբ Երևանի փողոցներում անցորդներին խեղճ-խեղճ դիտող ոչ մի թափառական շուն չի լինի,
երբ ՀՀ մուտքի վիզա ստանալու պատճառով Իսպանիայի քաղաքացիները ստի պվшծ կլինեն իրենց բանկային հաշվի քաղվածքը ներկայացնել Հայաստանի հյուպատոսարանին, երբ ազգի խшյ տառակության խորհրդանիշ շքեղ դղյակները առանց ափսոսալու կքшն դվեն, և դրանց տեղը ծառեր կդնեն, երբ ԱԺ-ի նիստերին ժուռնալիստներից բացի այլ ոչ մեկ չի հետևի,քանզի ոչ մի արտառոց բան չի սպասվի,
երբ պետության ղեկավարին հեռուստացույցով տոնից տոն կտեսնենք, երբ Apple-ը դш տարան կդիմի, որ հայկական «Ծլնը՜գ» ընկերությանը թույլ չտան մենաշնորհային դիրք գրш վել համաշխարհային շուկայում, երբ հայկական ծիրանը Հայաստանում կմնա, քանի
որ ոչ մի երկիր ի վիճակի չի լինի առավել թանկ վճարել դրա համար․․․ այ էդ ժամանակ մենք հանգիստ կարող ենք վրեժ լուծել թշ նшմուց, եթե, բնականաբար, համարենք, որ արդեն վր եժ չենք լուծել, և եթե դեռ թշ նшմի ունենանք։