Հայկ Դեմոյանը գրել է.
Հադրութի հաղթաթուղթը
Բաքվում քաջ գիտակցում են, որ Հադրութի շրջանը հայկական վերահսկողության ներքո անցնելուց և այնտեղ հայկական զինուժի հզոր բնագծեր կազմակերպումից հետո, գրեթե անիմաստ է դառնալու Ջեբրայիլի,
Ֆիզուլու, Զանգելանի Կուբաթլուի ու Լաչինի շրջանների վերաբնակեցման ծրագրերը՝ հաշվի առնելով դրանց աշխարհագրական խոցելի դիրքը։ Տվյալ տարածքները խп ցելի են լինելու նաև ադրբեջանական զինուժի ռш զմական ներկայությունն ապահովելու տեսանկյունից։
Հետևաբար ադրբեջանական բոլոր հավակնոտ և шգ րեսիվ քայլերին պիտի պատրաստ լինել դիմակայել և հակազդել ըստ արժանվույն՝ հիմնական նպատակ ունենալով Հադրութի շրջանի վերադարձը հայկական վերահսկողության տակ՝ ԼՂԻՄ սահմաններում։ Այս պահից սկսած հատուկ ազգային ծրագիր պիտօ մշակվի Հադրութի ու շրջակա գյուղերի հայ բնակչության արագ վերադարձի,
ավ երված բնակավայրերի վերականգման և դրամական փոխհատուցումներ տալու նպատակով։ Զինվորականներն էլ, իրենց հերթին, կիմանան առաջնահերթ անելիքները։ Սյունիքի սահմանների մոտ տագնապի ստեղծումը նպատակ ունի նաև չեզոքացնել Հադրութի ուղղությամբ հայկական ներկայությունը վերականգնելու փորձերը։ Ամեն գյուղ պետք է ունենա իր սփյուռքյան համայնք-հովանավորը։ Նույնը կարող ենք ասել նաև Շուշիի պարագայում։
Չմոռանանք, քանի դեռ զի նադադար չի կնքվել, պш տերազմը դեռ շարունակվում է․․․Զի նադադար կնքելու հիմնական պայմաններից մեկը պիտի լինի Հադրութի շրջանից ադրբեջանական զինուժի դուրսբերումն և փախստականների վերադարձը։ Առանց այդ պայմանների, հայկական կողմը դառնալու է պայմաններ կատարող, այլ ոչ թե թելադրող կողմ։ ՆՊԱՏԱԿ 2021 — ՀԱԴՐՈՒԹ