ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցում Սուրբծննդյան պատարագին ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում, քանի որ…

Հիշեցնենք՝ մի խումբ քաղաքացիներ երեկ հայտարարություն տարածեցին, որ չեն թույլատրի Նիկոլ Փաշինյանը մուտք գործի եկեղեցի: Այսօր Հայաստանի Հանրապետության վարչապետը թեպետ չի մասնակցել արարողությանը, այնունամենայնիվ առավոտյան

ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել՝ Աստվածաշնչից մի փոքրիկ հատված մեջբերելով:
Mamul.am-ը գրում է. Հայ առաքելական եկեղեցին այսօր նշում է Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնը: Սուրբ Ծննդյան ու Աստվածհայտնության

տոնի առիթով հունվարի վեցին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք ու Ամենայն Հայոց Կաթողիկոսը Սուրբ Պատարագ է մատուցում Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում։ Տեղի կունենա նաև Ջրօրհնեքի կարգ: Պատարագին պաշտոնյաներից ու պետական այրերից ներկա են ՀՀ գլխավոր

դատախազ Արթուր Դավթյանը, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը և այլք: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցում պատարագին: Այսօր մի խումբ քաղաքացիներ հավաքվել էին եկեղեցու մուտքի մոտ՝ թույլ չտալու, որ Փաշինյանն այցելի եկեղեցի:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *