Նոր գլխացшվանք Ռուսաստանում գտնվող հայ վարորդների համար. Մանրամասներ

1in.am-ը գրում է․ Ռուսաստանում հայկական պետհամարանիշով մեքենաների սեփականատերերի համար Ճանապարհային ոստիկանության աշխատակիցների կողմից ստեղծվում են լուրջ խնդիրներ: Մասնավորապես, տվյալ մեքենաները փողոցներից և անգամ շենքերի բակերից տարվում են տուգանային հրապարակ, եթե այդ մեքենան վարող անձը չի ունենում թույլտվություն:

Խոսքը, ըստ որոշ լուրերի, ժամանակավոր ներմուծման հետ կապված մաքսային փաստաթղթերի վերաբերյալ է: Ընդ որում, վարորդներից ոչ մեկը նախապես չի տեղեկացվել նման փաստաթղթի այսուհետ անհրաժեշտության մասին: «Վարորդի ընկեր» ՀԿ համահիմնադիր Սերգեյ Ղահրամանյանը «Առաջին լրատվական»-ի

հետ զրույցի ընթացքում նշեց, որ այսպիսով Ռուսաստանի իշխանությունները փորձում են վերահսկողության ներքո պահել այլ պետության պետհամարանիշով մեքենաների երթևեկությունը Ռուսաստանի տարածքում: «Սա պայմանավորված է նրանով, որ մասնավորապես վերջին տարիներին բավականաչափ մեծ թվով հայկական պետհամարանիշով մեքենաներ են արտահանվել ԵԱՏՄ երկրներ, մասնավորապես` ՌԴ, ինչը ճանապարհային երթևեկության

տեսանկյունից բավականին խնդրահարույց է, այսինքն` ՃՈ կանոնների խախտման դեպքում այլ երկրների պետհամարանիշով մեքենաների վարորդներին ՌԴ ՃՈ աշխատակիցները երբ ակտավորում են, ապա այդ տու գանքը չվճարելու դեպքում` օրինազանց վարորդների հանդեպ վարչական հետևանք չի առաջանում, մինչդեռ մեզ մոտ այս մասով վերահսկողությունը շատ ավելի խիստ է, քան այնտեղ:

Սա ինչ-որ տեղ նաև անպшտ ժելիության մթնոլորտ է առաջացնում և օրինախախտ վարորդներն այսպես ասած` արխային են ընկնում, որ միևնույնն է` չեն պшտ ժվելու»,- ասաց Սերգեյ Ղահրամանյանը և միևնույն ժամանակ հավելեց նաև, որ, հավանաբար, սա է պատճառը, որ ՌԴ-ի իշխանությունները ուզում են այլ երկրների պետհամարանիշով

մեքենաների վարորդներին պարտադրել, որ դրանք հաշվառվեն որպես ռուսական տրանսպորտային միջոց: «Իսկ դրա համար վարորդները հարկավոր է հայաստանյան հաշվառումից հանեն իրենց մեքենան և այնտեղ գրանցեն, թեկուզ այնքան ժամանակով, որքան այնտեղ են գտնվելու: Առաջին հայացքից թվում է, թե շատ պարզ ու հասկանալի պրոցես է, բայց, որպես ԵԱՏՄ 1 միասնական կառույց, իմ կարծիքով` նրանց այս

ցանկությունն այդքան էլ անկեղծ չէ, քանի որ այս կառույցի անդամ պետության վարորդների համար ահա այսպիսի խանգարող հանգամանքներ են ստեղծվում, ինչը իր հերթին խոսում է տվյալ կառույցի ոչ այդքան վստահելի ու ոչ այդքան հաստատուն լինելու մասին»,- նկատեց մեր զրուցակիցը:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *