17 կուսակցություններն ամբողջությամբ ձախողվել են, քանի որ… Նորայր Նորիկյանի ուշագրավ վերլուծականը

Նորայր Նորիկյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
17 քաղաքական կուսակցությունները ամբողջությամբ ձախողվել են, քանի որ նրանց ցույց տված արդյունքը զրո է: 2020-ին նոյեմբերի 9-ին 17 քաղաքական կուսակցություններ պահանջեցին Նիկոլ Փաշինյանի և նրա կառավարության ինքնակամ և անցնցում հեռացումն և ռшզ մաքաղաքական խնդիրներ լուծող գործադիր իշխանության նոր մարմնի հրատապ ստեղծումը:

Նույն ուժերի կողմից նոյեմբերի 11-ից սկսած մինչ տարվա վերջ կազմակերպվեցին հանրահավաքներ, երթեր, նստացույցեր, ճանապարհների փակում և այլ տեսակի ակցիաներ՝ նույն պահանջով: 2020-ի դեկտեմբերի 3-ից նշված կուսակցությունները ստեղծեցին «Հայրենիքի փրկության ազգային շարժում» և վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանին ընտրեցին: Ըստ Ներկայացված ծրագրի՝ Վազգեն Մանուկյանը պետք է դառնար ժամանակավոր

կառավարության վարչապետ, մեկ տարի հետո կազմակերպեր արտահերթ ընտրություններ՝ դրանց անձամբ չմասնակցելու պայմանով՝ հավասար պայմաններ երաշխավորելով քաղաքական բոլոր ուժերի համար: Հիմա արդեն կարելի է արձանագրել, որ տվյալ ուժերը իրենց առաջ դրված խնդիրը լուծելիս ամբողջությամբ ձախողվել են, քանի որ նրանց ցույց տված արդյունքը զրո է: Նման իրավիճակը ոչ միայն պայմանավորված էր

տվյալ ուժերի առանցքում կանգնած նախկին քաղաքական իշխանության գոյությամբ, որոնց հանդեպ հանրությունն իսկապես ունի ընդգծված հակակրանք, այլ նաև որևիցե այլընտրանք չներկայացնելու իրողությամբ: Այս ուժերը չներկայացրեցին որևէ ռшզ մավարական հարցի շուրջ տարբերվող տեսակետ, որը այսօր խոսում ու իրագործում է Նիկոլ Փաշինյանը: Այս ուժերը չպատասխանեցին այն հարցերին՝

կոնկրետ ի՞նչ կանեին գե րիների վերադարձման, անհայտ կորած զինվորների հայտնաբերման հարցերով, Սյունիքի մարզի սահմանների հստակեցման խնդիրներով, անօթևան մնացած 1000-ավոր ընտանիքների խնդիրների լուծման հարցերով, և ամենակարևորը՝ ԱՀ-ի հակամшր տության և նրա վերջնական կարգավիճակի հստակեցման պրոցեսում, որ չի անում կամ այլ ձև է անում այս իշխանությունը:

Պարզ է, որ ներկայիս իշխանության ու 17 քաղաքական ուժերի դիրքորոշումները իրարից հեռու չեն: Այդուհանդերձ, առավել ազնիվ կլիներ, որ տվյալ ուժերը նաև հայտարարեին, թե ովքե՞ր էին լինելու Վազգեն Մանուկյանի կառավարության անդամները: Մասնավորապես՝ պաշտպանության, արտաքին գործերի և ֆինանսների նախարարները, գլխավոր դш տախազը, ոստիկանության պետը, ԱԱԾ տնօրենը և պետական եկամուտների կոմիտեի նախագահը:

Ավելի՛ն, արտահերթ խորհրդարանական ընտրությունների ընթացքում ո՞վ էր լինելու կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը: Պարզ է, չէ՞, որ այդ անձանց անունները հրապարակելու դեպքում իրենք էլ առավել մեծ անվստահության էին հանդիպելու: Ինչևիցե, ինձ համար իսկզբանե պարզ է եղել, որ մեր պետությունը կանգնած է ինստիտուցիոնալ իշխանություն ու որակապես նոր քաղաքական համակարգ ստեղծելու խնդրի առաջ:

Հնի ու նորի ՛՛Պшյ քարի՛՛ արդյունքում եռш ցող քաղաքական համակարգը մեզ շպրտում է առավել հետ: Մի կողմից խш թարված է ներկայիս իշխանության լեգետիմությունը ու էապես նվազել նրա քաղաքական հեղինակությունը, այլ կողմից՝ ներկայիս իշխանությունը այժմ չունի անհրաժեշտ ազդեցություն ունեցող և քաղաքական իշխանությանը հակակշռող ընդդիմություն: Այսպես շարունակվելու պարագայում վաղ թե ուշ քաղաքական

իշխանությունը լճանալու է, պետությունը կանգնելու է անձնակենտրոն քաղաքական համակարգի վտш նգի առաջ: Որոշ անձինք և ուժեր պետք է օբյեկտիվորեն հանգեն հետևության, որ իրենց ժամանակը անցել է և իրենք այլևս քաղաքական դաշտում անելիք չունեն: Իսկ մենք իրավունք չունենք թույլ տալ այս գահшվի ժումն և պարտավոր ենք ձեռնարկել համարժեք քայլեր մեր իսկական արժեհամակարգին ու ազգային ինքնությանը հարիր Երկրի

կայացման համար: Տվյալ ճանապարհով գնալու պարագայում մենք հնարավորություն ենք ստանում ստեղծել արդյունավետ ու ուժեղ երկիր, որտեղ հասարակությունը կապրի ինքնաբավ ու բարեկեցիկ: Հաստատուն, հավասարակշռված և հաստատակամ քայլերով գնալու ենք տվյալ ճանապարհով և ստեղծելու ենք իսկական ԱՐԴԱՐ ՀԱՅԱՍՏԱՆ…

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *