Զոհրաբ Եգանյանը գրել է.
30հազար զпհ և հսկայական տարածքներ կորցրած Ադրբեջանը վերականգնվեց և ամրացավ: Մենք երեսուն տարի չկարողացանք ամբողջությամբ ազատվել 88-ի երկրաշարժի

հետևանքներից, տարածաշրջանում մերն էր պш տերազմ հաղթած բանակը, սակայն այնտեղ ծառայելն այդպես էլ իրականում պատվաբեր չդարձավ և արդյունքում հսկայական թվով բանակում չծառայած երիտասարդներ ունեցանք, ովքեր հետո բարձր պաշտոններ ստացան և
իրենց կենսագրությամբ մեղմ ասած բանակի վարկանիշը չբարձրացրին: Երեսուն տարվա ընթացքում անգամ լեգենդար Արարատ ֆուտբոլային թիմը չուժեղացրինք և միջազգային ասպարեզում նրան «ռասկռուտկա» չարեցինք, այնինչ նրանք «Ղարաբաղ» ակումբ ստեղծեցին, որը խաղաց հզոր եվրոպական թիմերի դեմ և խաղում է նաև այսօր: Մենք նախընտրեցինք Լոսն ու Փարիզը, թուլացնելով մեր Գյումրին, Բերդը, Ճամբարակը…:

Եթե խելքի գանք և ազգային նպատակ ձևակերպենք` տաս-տասնհիգ տարի հետո կրկին կդառնանք գործոն: Մինչ այդ ստեղծել պայմաններ ծնելիության աճի նպաստման համար, դպրոցներն ու մանկապարտեզները մեծացնել, զարգացնել նրանց հետ կապված պայմանները: Մենք պիտի մեծաթիվ լինենք, սա ամեն հաջողության նախապայմանն է:
Զոհրաբ Եգանյան