Լրագրող, հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ես բազում անգամներ արտահայտել եմ կարծիքս այն մասին, որ առանց վարչապետի հրաժարականի երկրում կայունացման միտումներ երբևէ չեն լինի: Կարող ենք տարբեր կերպ վերաբերվել
վարչապետի անձին: Բայց արձանագրենք մի անվի ճելի փաստ` երկիրը պш տերազմի հասցրած և պшտ երազմում պարտված վարչակազմը չի կարող ունենալ իշխելու իրավունք: Դա վերաբերվում է յուրաքանչյուր երկրի: Եվ սա արձանագրողին չի
կարելի մեղադրել նախորդների օգտին քա րոզի մեջ: Ներկաների հեռացման պшհանջը չի ենթադրում նախկիններին վերադարձնելու հրավերք: Ինձ միշտ հարցնում են, թռ ո՞վ է այն լավ տղան, որ պիտի կարողանա փոխարինել ներկա վարչապետին: Սակայն ես ի՞նչ իրավունք ունեմ
նման հարցերի պատասխանել: Այդ հարցի պատասխանը Սահմանադրությունում փնտրեք: Դեռևս կա խորհրդարանական մեծամասնություն: Թող տվյալ մեծամասնությունը ընդունի գործադիր իշխանության լիարժեք տшպ ալման ակնհայտ փաստը և փորձի ձևավորել նոր գործադիր իշխանություն, որը
բաղկացած կլինի հիմական քաղաքական ուժերի համար առավել ընդունելի անձանցից: Ի վերջո, Հայաստանն խորհրդարանական Հանրապետություն է, և ոչ թե նախագահական: Ինչ ուզում եք ասեք, բայց գոնե ֆորմալ առումով մարդիք 2,5 տարի առաջ ձայն են տվել ոչ թե անձին, այլ կուսակցություններ միավորող դաշինքին: Քանի դեռ տվյալ դաշինքը շարունակում է վերահսկել խորհրդարանական մանդատների 50 տոկոսից ավելին, անձի հարցը իրենց որոշելու հարցն է: Իսկ իմ քաղաքացիական
իրավունքն է` պահանջել խորհրդարանական մեծամասնությունից այնպիսի գործադիր իշխանության ձևավորում, որը արտացոլում է ներկա քաղաքական իրավիճակի պատկերը և ի զորու է դիմադրել այժմյան մшրտ ահրավերներին: և եթե ես կոնկրետ անձին ասում եմ «հեռացիր», դա իմ իրավունքն է: Սակայն դա չի կոչվում, որ ես իրավասու եմ մեկ ուրիշին ասել` «համեցեք»»: